Monday, 29 06 2026
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է

Նիկոլ Փաշինյանի ճակատագրական խաչմերուկը

Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում ժողովրդավարության և ժողովրդի իշխանության բացառիկ հաղթանակը դարձան՝ երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարել է վարչապետի պաշտոնակատար՝ «Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։

Նման տեքստեր մեր հասարակությունը վաղուց է լսել, սակայն դրանք Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի պարագայում արժեզրկված են եղել ու ավելի շատ նմանվել են հասարակության ծաղրի։ Այս պարագայում Փաշինյանի ուղերձը միանշանակ համարժեք է, որովհետև հայաստանյան ընտրությունների որակի ու դրանց արդյունքների ճանաչման հարցում լիակատար կոնսենսուս կա երկրի ներսում ու դրա սահմաններից դուրս։

Հայաստանի իշխանությունն ու ժողովուրդն արդեն շնորհավորական ուղերձներ են ստացել աշխարհի բոլոր ազդեցիկ կենտրոններից, իսկ դիտորդական առաքելություններն ընտրությունների մասին արտահայտվել են պոզիտիվ շեշտադրումներով։

Այնուամենայնիվ, ընդհանուր հիացական տրամադրությունների համատեքստում, թերևս, տեղին է խոսել նաև ստեղծված իրավիճակի հնարավոր ռիսկերի մասին, մանավանդ, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ ցանկացած երիտասարդ ժողովրդավարության բնորոշ է սխալվելու հատկությունը։

Euronews-ը վկայակոչել է Chatham House վերլուծական կենտրոնի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրերի փորձագետ Լոուրենս Բրոերսին. նա ասել է, թե այս ընտրությունները «պետք է կայունացնեն Հայաստանում «ապրիլյան թավշյա հեղափոխությունից» հետո ստեղծված իրավիճակը»: Նա նշել է նաև վտանգը, որը մեկ լիդերի անառարկելի հաղթանակի հետևանքով կարող է սպառնալ Հայաստանին: «Հետխորհրդային երկրներում համաժողովրդական ընդվզումների արդյունքում իշխանությունը ստանձնած բարեփոխական լիդերները հաճախ են իրենց ձեռքում կենտրոնացրել կառավարումը և ի վերջո կորցրել լեգիտիմությունը»:

«Փաշինյանն ունի չափազանց բարձր անձնական վարկանիշ, և կա վտանգ, որ նա այդպես կարող է դառնալ գերիշխող դերակատար»,- ասել է Chatham House անվամբ հայտնի՝ Լոնդոնում տեղակայված միջազգային հարաբերությունների արքայական ինստիտուտի փորձագետ Բրոերսը:

Այն, ինչի մասին Բրոերսը խոսել է, գտնվում է նաև հայաստանյան փորձագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում։

Ինչքան էլ ավարտված ընտրությունները ժողովրդավարական են՝ դրանց արդյունքում ձևավորվել է խորհրդարան, որն օբյեկտիվորեն լեգիտիմ է հենց Փաշինյանի բարձր վարկանիշի շնորհիվ, ըստ այդմ՝ նույնիսկ հետհեղափոխական, ժողովրդավարական Հայաստանում խորհրդարանն ըստ էության չի կատարելու իր վերահսկողական ֆունկցիան ու ավելի շուտ գործելու է անձնակենտրոն համակարգերին բնորոշ բանաձև, երբ ԱԺ-ն վերահսկվում է գործադիր իշխանության կամ նրա ղեկավարի կողմից։

Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշի պարագայում տեսանելի ռիսկեր չեն առաջանալու, սակայն ակնհայտ է, որ վստահության մեծ ռեսուրսը տևական ժամանակ աշխատել չի կարող։ Հեղափոխությունն ըստ էության սպառել է իր բոնուսները՝ տեղի է ունեցել ամենաաղմկահարույց կալանավորումը, հակահեղափոխության ռևանշի իրական կամ մտացածին վտանգն օգտագործվել է խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ու մոնոլիտ իշխանություն ձևավորելու համար։ Այլ խոսքով՝ հեղափոխությունը հասարակությունից ստացել է լիարժեք մանդատ, ու այլևս ժողովրդին չեն բավարարելու միայն տեսարաններն ու հակահեղափոխության մասին զրույցները։

Նման բարձր վարկանիշ ունեցող առաջնորդները կանգնում են հստակ երկընտրանքի առաջ՝ կա՛մ իրենց հեղինակությունն օգտագործում են բաց, ժողովրդավարական համակարգեր ստեղծելու համար, այլ խոսքով՝ բարձր վարկանիշը կապիտալիզացվում է ինստիտուցիոնալ բարեփոխումների միջոցով, կա՛մ էլ բարձր վարկանիշը փոխակերպվում է ավտորիտար կառավարման, ինչպես, օրինակ, տեղի ունեցավ Վլադիմիր Պուտինի պարագայում։ Ընդ որում՝ եթե Ռուսաստանն ավտորիտար ռեժիմ պահելու ռեսուրս ունի, ապա Հայաստանում այդ վիճակը կարող է հանգեցնել պետական իշխանության ապալեգիտիմացման ու պերմանենտ հեղափոխական իրավիճակի։

Խորհրդարանական ընտրությունները Փաշինյանին տվել են համակարգային բարեփոխումներ անցկացնելու ռեսուրս, սակայն նրա ունեցած կադրային «հումքը» նման մեծ խնդիր լուծել չի կարող։ Ստեղծված իրավիճակում Հայաստանի զարգացումը մեծապես պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի անձնական որակներից։

Հայաստանի գործող վարչապետը կարող է պատմության մեջ հիշվել որպես ժողովրդավարության խորհրդանիշ, ու վերջապես չի բացառվում, որ հայկական հեղափոխության ընդերքից ծնվի ժողովրդավարության ու ավտորիտարիզմի նոր սիմբիոզ։ Այս իմաստով Նիկոլ Փաշինյանը գտնվում է ճակատագրական խաչմերուկում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում