ՄԱԿ-ի մթերքի և գյուղատնտեսության կազմակերպությունը պատրաստ է հումանիտար օգնություն հասցնել Հոմս: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրենց ներկայացուցիչ Էլիզաբեթ Բիրսին:
Կազմակերպությունում հստակեցրել են, որ մատակարարումը կիրականացվի անմիջապես այն բանից հետո, երբ Սիրիայի կառավարությունը և զինված ընդդիմությունը կանաչ լույս տան: Բիրսի խոսքով՝ մթերքը կբավարարի մեկ ամսվա ընթացքում 2500 մարդու համար:
ՄԱԿ-ի գլխավոր քատուղար Պան Գի Մունի խոսքով՝ սիրիական ընդդիմության գրոհայինների խմբավորումների պառակտվածությունը և ՄԱԿ-ի աշխատակիցների վրա կատարվող հարձակումները մինչև օրս բարդացրել են հումանիտար օգնության ցուցաբերումը:











































