Գերմանիայում եվրոյի շրջանառության սկսվելուց 17 տարի անց բնակչության ձեռքին մնում Է 12.5 մլրդ գերմանական մարկ և փֆենինգ:
Բունդեսբանկի տվյալներով՝ նոյեմբերի վերջի դրությամբ փոխանակման է ենթակա 5.88 մլրդ մարկ՝ թղթադրամներով և 6.67 մլրդ մարկ՝ մետաղադրամներով: Մնացած թղթադրամների ընդհանուր թվաքանակը կազմում Է մոտավորապես 166 մլն, մետաղադրամներինը՝ շուրջ 23 մլրդ հատ, գրում Է dpa-ն:
Գերմանիան, ի տարբերություն եվրոյի անցած մի շարք այլ երկրների, հին փողերի փոխանակումն ավարտելու ժամկետներ չի սահմանել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:







































