Շվեդ ծովային հետևակայինները գերել են համացանցը Ջոն Տրավոլտայի պարի հայտնի քավերով: Տեսանյութը, որը նկարահանել են շվեդ ծովային հետևակայինները «Բրիոլին» (1978) ֆիլմի մոտիվներով, Youtube-ում մեծ տարածում է գտել: Անցած հանգստյան օրերին այն դիտվել է 1 մլն անգամ:
Տեսանյութի ռեժիսորը կարողացել է զարմանալի նմանություն գտնել օրիգինալ ֆիլմի այդ հատվածի հետ:
10 ծովային հետևակայինները բառ առ բառ կրկնում են հայտնի մյուզիքլի բառերը: Նրանք այնքան ներդաշնակ են իրենց կատարման մեջ, որ դժվար է նկատել, որ դա կենդանի կատարում չէ:
Ավելի վաղ Նորվեգիայի բանակի մարտիկները Youtube-ում տեղադրել էին Harlem Shake-ի վիրուսային տեսանյութի իրենց տարբերակը:
Ամերիկացի զինվորները նույնպես ցուցադրել են աշխարհին իրենց կրեատիվ լինելը՝ հրապարակելով ծաղրական տեսանյութ Gangnam Style երգի հիման վրա:








































