Հյուսիսային Իռլանդիայի Նյութաունաբբի քաղաքի գեղարվեստական խորհուրդը թույլատրել է ամերիկյան Reduced Shakespeare Company թատերական ընկերության «Աստվածաշունչ. Աստծո ամբողջական խոսքը» պիեսի բեմադրությունը: Այս մասին հայտնում է Belfast Telegraph-ը: Մեկ շաբաթ առաջ խորհրդի անդամները քվեարկել էին ներկայացման արգելքի օգտին:
Պատճառը, ինչի համար խորհուրդը պատրաստվել է արգելել Աստվածաշնչի տեքստի հիման վրա ներկայացումը, համարվել է այն, որ նրանում քրիստոնեության նկատմամբ ծաղր կա: Գեղարվեստական խորհրդի անդամները հրաժարվել են իրենց որոշումից, քանի որ, նրանց խոսքով՝ այն իրենց ծիծաղի առարկա է դարձրել:
Ներկայումս Reduced Shakespeare Company-ի անդամները շարունակում են աշխատանքը ներկայացման վրա: Պրեմիերան նշանակված է հունվարի 30-ին:









































