Երեքշաբթի Ուկրաինայի խորհրդարանը արտահերթ նիստին չեղյալ է հայտարարել հունվարի 16-ին ընդունված օրենքները, համաձայն որոնց՝ նախատեսվում էր խստացնել պատասխանատվությունը զանգվածային ակցիաների ժամանակ իրավախախտումների դեպքում:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս որոշմանն աջակցել է 361 խորհրդարանական՝ անհրաժեշտ 226-ի փոխարեն: Պատգամավորները որոշումը ողջունել են ծափահարություններով:
Այս օրինագծերի դեմ հանդես էր գալիս Ուկրաինայի ընդդիմությունը:
Հիշեցնենք, որ հունվարի 16-ին Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է օրենքների փաթեթ, որոնք խստացնում էին պատիժը չարտոնված փողոցային ցույցերին մասնակցելու, համացանցում հաքերային հարձակումների, ԶԼՄ-ներում հերյուրանք տարածելու համար:









































