Եվրախորհրդարանում Շոտլանդիայի ներկայացուցիչ Ալին Սմիթը առաջարկել է ամբողջ Եվրոպայում արգելել Ջասթին Բիբերին ու Սելին Դիոնին, որոնք, ըստ նրա, մեծաթիվ «քաղցր վնգստոցներ» են արտաբերում, գրում է The Scotsman-ը:
Ակնհայտ է, որ քաղաքական գործիչը նկատի է ունեցել կանադացի երկու երգիչների սենտիմենտալ կատարումները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Սպիտակ տունը խնդրել էր Բիբերին զրկել ԱՄՆ-ում բնակության իրավունքից:
Համապատասխան բանաձևը հայտնվեց այն բանից հետո, երբ երգիչը կալանավորվեց Ֆլորիդայում հարբած վիճակում մեքենա վարելու համար:









































