Սինուսային ինֆեկցիայի ժամանակ քթանցքերի լվացում կատարած 69-ամյա կինը կյանքով է հատուցել:
Կինը, ում անունը չի հրապարակվում, բժշկի խորհորդով մեկ ամիս շարունակ քթանցքերի լվացում է կատարել neti pot հատուկ անոթով՝ զտված ջրով: Շուտով նրա քթին ցան է առաջացել, այնուհետև դադարել են գործել ձախ ձեռքն ու ոտքը, հաղորդել է The Daily Mail-ը:
Բժշկի դիմելու մի քանի անհաջող փորձերից հետո հիվանդի վիճակն ավելի է վատթարացել: Նրա մոտ գիտակցության մթագնումներ են սկսվել:
Համակարգչային տոմոգրաֆիան ցույց է տվել, որ նրա ուղեղի մի հատվածը զգալիորեն վնասված է: Քանի որ նա տառապում էր կրծքագեղձի քաղցկեղով, բժիշկները կարծել են, թե ուղեղում մետաստազներ են զարգացել:

Շարունակվող բուժումը չի օգնել, վնասվածքներն ընդգրկել են ուղեղի նոր հատվածներ: Վերջապես բժիշկներից մեկը ենթադրել է, որ կնոջ ուղեղում բնակություն է հաստատել Naegleria ամեոբան:
Կինը շուտով կոմայի մեջ է հայտնվել, քանի որ ճիշտ ախտորոշումը չափից դուրս ուշ է կատարվել: Հարազատները որոշել են նրան անջատել կենսապահովման սարքից:










































