Սիդնեյից հյուսիս ընկած Նամբակա Հեդս քաղաքի ափի մոտ շնաձուկը հարձակվել է 36-ամյա տղամարդու վրա: Այս մասին հաղորդում է SBS հեռուստաալիքը:
Տուժածը ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում:
«Շնաձկան հարձակման պահին տղամարդը Նամբակա Հեդսի հյուսիսյին լողափին սահում էր սերֆով, գիշատիչը բռնել է նրա ոտքը և պոկել տախտակից: Տղամարդուն փրկել են մոտակայքում սահող սերֆերները, որոնք հեռացրել են շնաձկանը, տուժածին հանել ջրից և ցուցաբերել առաջին օգնություն՝ մինչ փրկարարների ժամանումը»,- հաղորդել է փրկարար ծառայության ներկայացուցիչը:
Հայտնի է, որ տուժած տղամարդը ստացել է ոտքի կտրատված խոր վերքեր և կորցրել շատ արյուն:










































