Փխենյանը ժամանակավորապես դադարեցրել է քարոզչական թերթիկներ տարածել Հարավային Կորեայի հետ սահմանի վրա: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Հյուսիսային Կորեան ժամանակ առ ժամանակ թերթիկներ է նետում Հարավային Կորեայի հետ սահմանի վրա, որոնցում խիստ քննադատության է ենթարկվում Հարավային Կորեայի կառավարությունը: Կորեական ժողովրդական բանակի կողմից թերթիկներ սկսեցին նետվել 2013թ. դեկտեմբերից՝ սպառնալով հարվածել Հարավային Կորեայի հյուսիսարևմտյան կղզիներին:
Սակայն վերջին ժամանակներս Հյուսիսային Կորեան կոչ է անում բարելավել միջկորեական հարաբերությունները, և գործակալության աղբյուրների վկայությամբ՝ թերթիկների տարածումը դադարեցվել է:
Աղբյուրներից մեկի խոսքերով՝ Հյուսիսային Կորեան թերթիկներ չի տարածել շուրջ երկու շաբաթ: Մեկ այլ աղբյուր կասկածանքով է մոտեցել Հյուսիսային Կորեայի խաղաղասիրական տրամադրվածությանը՝ հայտարարելով, որ թերթիկներ չտարածելը, հնարավոր է, կապված է եղանակային պայմանների հետ:









































