Այսօր Մոսկվայում ինքնասպան է եղել քաղաքի նախկին ղեկավար Յուրի Լուժկովի օգնականը: Ինչպես RBC-ին ասել են իրավապահ մարմիններում, հունիսի 27-ին 64-ամյա Ալեքսանդր Նովիկովը ինքասպան է եղել՝ Beretta որսորդական հրացանով կրակելով իր կրծքին:
Կայքին նաև հայտնել են, որ դեպքի վայրում հայտնաբերվել է մի գրություն, որը գրված է եղել Նովիկովի կողմից, ինչպես նաև զենքի թույլտվությունը: Հայտնի է, որ Նովիկովին աշխատանքից հեռացրել են Լուժկովի հրաժարականից հետո:






































