Friday, 26 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Որտեղ պետք է լինեն Քոչարյանն ու մյուսները ավելի երկար ժամանակով

Վերաքննիչ դատարանը կայացրեց Ռոբերտ Քոչարյանի գործով նոր վճիռ, որը նախորդից տարբերվում է նրանով, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվելու է: Վերաքննիչը գործի նոր քննություն իրականացրեց այն բանից հետո, երբ Վճռաբեկը բավարարեց կալանքը չեղարկելու մասին Վերաքննիչ դատարանի առաջին որոշման բողոքարկումը, դատավճիռն ուղարկելով վերաքննության: Եվ ահա, դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանը որոշեց, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը պետք է մնա ուժի մեջ, և երկրորդ նախագահը պետք է կալանավորվի: Այս դատավճիռը կայացվում է նախընտրական գործընթացի վերջին օրը, հետաքրքիր զուգադիպությամբ: Նույն հետաքրքիր զուգադիպությամբ էլ դատավճռից առաջ տարածվում է ԱԱԾ պետի և վարչապետի գաղտնալսման ձայնագրությունը, կամ ավելի շուտ հայտնի ԱԱԾ-ՀՔԾ պետերի ձայնագրության «երկրորդ մասը», որտեղ արդեն վարչապետն է, և քննարկվում է Քոչարյանի գործը:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ու նրան հարող տեղեկատվական շրջանակները անմիջապես հայտարարեցին, որ դա վկայում է դատական համակարգի վրա ճնշման մասին: Այսօր կալանավորման մասին որոշումից հետո էլ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը հայտարարել է, որ դատարանի վրա ճնշում է եղել: Մյուս կողմից, հատկանշական էր այդ առիթով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հայտնի մեծ հեռուստաբանավեճում, երբ ի պատասխան Վիգեն Սարգսյանի մեղադրանքի նա հայտարարեց, որ դատարանի վրա ճնշում և միջամտություն լինելու դեպքում նախկին իշխանության 90 տոկոսը, այդ թվում գուցե նաև հենց Վիգեն Սարգսյանը կլինեին կալանքի տակ: Այս ամենով հանդերձ, սակայն, միանգամայն սպասելի է, որ նախկին իշխանությունը, տվյալ դեպքում Ռոբերտ Քոչարյանն ու նրա թիմը, անկախ ամեն ինչից, պետք է հայտարարեին, որ տեղի է ունենում քաղաքական հետապնդում: Տարօրինակ կլիներ, եթե նրանք խոստովանեին, որ իրենց հանդեպ իրավական պատասխանատվության գործընթացը հիմնավոր է, քանի որ եղել է Մարտի 1 և գանձագողություն հենց իրենց քաղաքական իշխանության շրջանում:

Սրան զուգահեռ, անկասկած է, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը հավելյալ հանրային աջակցություն կապահովի Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» դաշինքի համար, հատկապես այն շրջանակներից, որոնք պահանջում են նախկին համակարգի հանդեպ ավելի կոշտ քայլեր: Իսկ այդպիսի շրջանակ կա և այստեղ հետաքրքիր է, որ հենց այդ շրջանակի ձայների համար էր ավելի շատ աշխատում «Սասնա ծռեր» կուսակցությունը, և այդպիսով ստացվում է, որ Քոչարյանի կալանավորումը կարող է որոշակիորեն նվազեցնել այդ ուժի հնարավոր ձայները: Իհարկե, ծիծաղելի կլինի մտածել, որ դա է կալանավորման շարժառիթը: Մենք այս իմաստով քննարկում ենք ուղղակի հնարավոր քաղաքական ազդեցությունները առկա իրավիճակում: Որովհետև, ի վերջո, հանրային և պետական շահի տեսանկյունից առանցքայինն այլ բան է, տվյալ դեպքում նախկին իշխող համակարգի ժամանակաշրջանում հանրության ու պետության դեմ կատարված հանցագործությունների լիարժեք բացահայտում, և այս առումով, տվյալ պարագայում հանրության համար գլխավոր խնդիրը Քոչարյանի կալանքի տակ լինել-չլինելը չէ, դա ամենևին նպատակ չի կարող լինել հանրության համար, այլ կարող է դիտվել միջոց՝ ամբողջությամբ բացահայտելու Մարտի 1-ի հանցագործությունը, իսկ գուցե նաև այլ անօրինականություններ: Դրանից հետո արդեն դատարանը պետք է որոշի, թե որտեղ պետք է լինի Ռոբերտ Քոչարյանը կամ որևէ այլ պաշտոնյա ավելի երկար ժամանակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում