«168 ժամ»-ը զրուցել է ՀՀՇ կուսակցության անդամ Հովհաննես Իգիթյանի հետ
-«Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, 168.am-ի հետ զրույցում հայտարարել էր, թե ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «խաղն են խաղում» և նրանք են Ռոբերտ Քոչարյանին բերելու են իշխանության: Այդպե՞ս է:
– Ես չեմ կարծում, թե Ռոբերտ Քոչարյանն այդ չորս կուսակցությունների աջակցության կարիքն ունի: Նա չունի որևէ կուսակցության կարիք: Եվ հետո՝ Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հակամարտություն չկա. նրանք ընկերներ են և եթե երկուսով որոշեն, որ Քոչարյանը պետք է լինի, ենթադրենք, վարչապետ, պարզապես կնշանակեն վարչապետ, որովհետև Հայաստանում մարդիկ իշխանության են գալիս ադմինիստրատիվ ռեսուրսներով, իսկ վարչական ռեսուրսը լիովին Ս. Սարգսյանի տիրապետության տակ է:
– Ինչո՞ւ եք համարում, որ ոչ իշխանական չորս ուժերի կարիքը Ռ. Քոչարյանը չունի. շատերը համարում են, որ նա դառնալու է հենց ընդդիմության միասնական առաջնորդը:
– Ոչ: Նախ՝ Ռ. Քոչարյանը ընդդիմադիր չէ և այնպես չէ, որ այդ ուժերն էլ ընդդիմադիր դաշտում են միավորված, և հետո՝ նա եթե վերադառնա, առաջկցություն կստանա ՀՀԿ-ից: Նման համակարգի պարագայում, որն այսօր գործում է Հայաստանում, ընդդիմադիր դաշտի աջակցությամբ իշխանության չեն գալիս. այլապես՝ Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Րաֆֆի Հովհաննիսյանը իշխանության կգային, նրանք էլ մեծ աջակցություն ունեին: Ի՞նչ կապ ունի՝ չորս կուսակցություն է միավորվո՞ւմ, թե՞ տասը, եթե մարդիկ չեն աջակցում… Այսօր, իմ դիտարկմամբ, Հայաստանի 80 տոկոսը ատում է այս իշխանություններին, բայց ընդդիմությունը չի կարողանում գոնե դրա կեսը վերցնել՝ որպես իրեն աջակից:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:










































