Thursday, 18 06 2026
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, որին մասնակցություն կունենամ․ Փաշինյան
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ

Ինչ խնդրեց Լուկաշենկոն Ծառուկյանին

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը այսօր հայտարարել է, որ նոյեմբերի 24-ին եղել է Բելառուսում և իր ընկեր Լուկաշենկոյի հետ քննարկել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի առիթով ստեղծված լարվածության հարցը: Ծառուկյանը հայտարարել է, թե Լուկաշենկոն այդ առիթով սպասում է Հայաստանից հրավերի, որպեսզի գա Հայաստան և ներկայացնի, թե ինչ լավ բարեկամ է հայ ժողովրդի համար: Այն, թե ինչքան լավ բարեկամ է Լուկաշենկոն հայ ժողովրդի համար, վկայում են Ադրբեջանին վաճառված «Պոլոնեզները», նաև Ապրիլյան քառօրյայի օրերին զանգը Բաքու՝ ոչ թե Երևան, ու նաև ընդհանրապես ՀԱՊԿ-ում ու ԵՏՄ-ում Բելառուսի ադրբեջանանպաստ քաղաքականությունն ու գործողությունները: Ավելի հետաքրքիր է այն, թե ինչու է Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի վերջին օրը անդրադառնում այս թեմային, կամ, այսպես ասած, բացվում այդ թեմայով՝ որ եղել է Բելառուսում երկու շաբաթ առաջ, և որ Լուկաշենկոն Հայաստանից հրավերի է սպասում: Բելառուսի նախագա՞հն է խնդրել Ծառուկյանին արտահայտվել այդ մասին, թե՞ նա ինքն է որոշել խոսել, ակնկալելով, որ դա կարող է քարոզարշավի վերջին օրը որոշակի միավոր բերել իրեն: Սա, իհարկե, դժվար է ասել, սակայն հատկանշական է, որ ԲՀԿ նախագահը Բելառուսի նախագահի մասին խոսում է Սանկտ Պետերբուրգում ԵՏՄ վեհաժողովի և դրա շրջանակում էլ ՀԱՊԿ ԳՔ հարցի քննարկման մասին Լուկաշենկոյի հայտարարության, դրան հաջորդած թե՛ Երևանի, թե՛ Մոսկվայի հայտարարությունների ֆոնին։

Մասնավորապես, Լուկաշենկոն ասել էր, որ անդրադարձել են խնդրին և այն լուծված է՝ ԳՔ կլինի Բելառուսի ներկայացուցիչը: Հայաստանի վարչապետի խոսնակը հայտարարել էր, թե Երևանի դիրքորոշումն այդ հարցում չի փոխվել, և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն էլ լուծված չէ:

Դրանից հետո, արդեն այսօր թեմային անդրադարձել էր Պուտինի խոսնակ Պեսկովը, որն ասել էր, թե հարցը լուծված չէ, իսկ ԵՏՄ վեհաժողովից դուրս այդ հարցը քննարկելու նախաձեռնությունը եղել է Լուկաշենկոյինը: Այդպիսով, Պեսկովն իր հայտարարությամբ ակնառու աջակցում է Երևանի դիրքորոշմանն ու հարվածում Բելառուսին: Անկասկած, այստեղ խնդիրը ռուս-բելառուսական հարաբերություններն են, և գուցե ԵՏՄ վեհաժողովում գազի գնի մասին Լուկաշենկոյի «մուննաթով» համեմված ելույթը, որով նա ակնհայտորեն նյարդայնացրել էր Պուտինին: Եվ հիմա, թերևս, ՀԱՊԿ առիթով Մոսկվան աջակցելով Երևանին՝ իր հարվածն է հասցնում Բելառուսին:

Ահա այդ ֆոնին էլ, հանկարծ Հայաստանում նախընտրական քարոզչության վերջին օրն այսքան ժամանակ լռություն պահպանած Ծառուկյանը անդրադառնում է թեմային ու հայտարարում, թե Լուկաշենկոն հրավերի է սպասում: Միաժամանակ նա ակնարկել է, թե կառավարությունից պետք է հարցնել՝ հրավեր կլինի՞, թե՞ ոչ: Հետաքրքիր է, իսկ եթե չլինի, արդյո՞ք ԲՀԿ նախագահը անձնական հրավեր կհղի Բելառուսի նախագահին: Առավել ևս, որ ամենևին ոչ մեկ անգամ Լուկաշենկոն եղել է Ծառուկյանի անձնական հյուրը: Իսկ Գագիկ Ծառուկյանն էլ, ինչպես հայտնի դարձավ նրա՝ Գյումրի կատարած այցերից մեկից հետո, օգտվել է Հայաստանում Բելառուսի դեսպանատան տրամադրած դիվանագիտական համարանիշներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում