Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին մեկնաբանել է ընտրանու և «Միլան»-ի` սկանդալային համբավ ունեցող հարձակվող Մարիո Բալոտելիի վերջին արարքը:
«Ռոսոներիներ»-ի ֆուտբոլիստն Իտալիայի առաջնության շրջանակներում երեկ տեղի ունեցած «Կալյարի»-ի դեմ մրցավեճի ընթացքում (2:1) վիրավորական ժեստ է ցուցադրել մրցակցի երկրպագուների ուղղությամբ, ինչի համար պատժվել է դեղին քարտով:
«Բալոտելին դասեր կքաղի: Նրան պետք է, որ իրեն ավելի շատ սիրեն: Մարիոն շատ կարևոր է «Միլան»-ի համար, ու նրանից շատ բան է կախված:
Վստահ եմ` Զեդորֆն ասել է նրան այն, ինչ պետք է, նա ի վիճակի է Մարիոյից քաղել առավելագույնը: Չգիտեմ, թե որքան համբերատար կլինի Զեդորֆը, բայց նա բավականաչափ սեր ունի, որն այդքան անհրաժեշտ է Մարիոյին, ով շատ թանկ է մեզ բոլորիս համար»,- Պրանդելիի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:







































