«Ես կարծում եմ, որ քարոզարշավը սպասելի տրամաբանությամբ գնաց, այսինքն՝ հեղափոխական տրամադրությունների գերիշխանությամբ, և կոշտությունն էլ, իհարկե, սրանով էր թելադրված»,- կազմակերպված քննարկմանը իր կարծիքը հայտնեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:
Նրա խոսքով՝ քարոզարշավը և մեծ բանավեճը ցույց տվեցին, որ Հայաստանում կա քաղաքական դաշտի ձևավորման խնդիր, ընդ որում՝ զրոյից ձևավորման խնդիր. «Այն ուժերը, այն ներկապնակը, որ կա, բացարձակապես չի համապատասխանում թե՛ նոր իրավիճակին, թե՛ նոր մարտահրավերներին: Եվ այս ներկապնակով մենք պետք է վերջին ընտրությունը անցկացնենք, և շատ ցանկալի է, որ 5 տարի հետո մենք ունենանք բոլորովին այլ քաղաքական պատկեր, հակառակ դեպում դա կվկայի որոշակի անարդյունավետության մասին, որ մենք ունեցել ենք որպես հեղափոխություն իրականացրած հասարակություն»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































