Դերասան Քևին Հարթը հրաժարվել է վարել «Օսկար» մրցանակաբաշխության 91-րդ արարողությունը: Այդ մասին նա հայտնել է Twitter-ի իր Էջում:
«Ես չեմ ցանկանում ուշադրություն շեղել այն գիշերը, որը պետք է տոնեն բազմաթիվ զարմանալի ու տաղանդավոր մարդիկ»,- գրել է կատակերգուն:
Այս որոշումը Հարթը բացատրել է իր նշանակմանը սեռական փոքրամասնությունների բացասական արձագանքով: Քևինը նրանցից ներողություն է խնդրել իր «անցյալում խիստ խոսքերի համար»:
«Զղջում եմ, որ մարդկանց ցավ եմ պատճառել: Ես զարգանում եմ և ցանկանում եմ դա շարունակել: Իմ նպատակն է՝ միավորել մարդկանց, այլ ոչ թե հեռացնել
«Օսկար»-ի 91-րդ մրցանակաբաշխությունը կկայանա 2019-ի փետրվարի 24-ին Հոլիվուդի Dolby թատրոնում:






































