ԱՄՆ-ում Մասաչուսեթսի բնակչուհին մեղադրվում է հղի ընկերուհու սպանության մեջ: Նշվում է, որ Վորչեսթեր քաղաքի բնակչուհի Ջուլի Քորին ոչ միայն առևանգել և խեղդամահ է արել 23-ամյա Դարլին Հեյնեսին, այլև նրա արգանդից հանել է պտուղը: Այդ հանցագործությունը, սակայն, 5 տարի առաջ է տեղի ունեցել: Եվ ահա, տարիներ անց մարդասպանը դատարանի առջև է կանգնել: Այս մասին գրում է Washington Post-ը:
Մեղադրողների վարկածով` Քորին սպանել է իր ընկերուհուն, ով այդ պահին 8 ամսական հղի է եղել, հետո որովայնի կտրվածքի միջոցով հանել է պտուղը: Աղջնակը ողջ է մնացել: Քորին և նրա զուգընկեր Ալեքս Դիոնը երեխային ցանկացել են դաստիարակել ինչպես իրենց սեփականին: Նշվում է, որ Քորին որոշ ժամանակ նույնիսկ հղի է ձևացել:
Ընկերուհու մահվանից մի քանի օր անց իշխանությունները գտել են Քորիին, նրա զուգընկերոջը և երեխային: ԴՆԹ-ի թեստը ցույց է տվել, որ աղջնակը մահացած կնոջ դուստրն է:
Քորին 5 տարի ճաղերի հետևում իր դատին է սպասել, սակայն փաստաբանները հերքում են նրա մեղքը:










































