Ուսումնասիրողների տվյալներով՝ ԱՄՆ-ում տարեկան մոտ 10 հազար երեխաներ են զոհվում կամ ծանր վիրավորվում հրազենից:
Դպրոցներում հրաձգությունները նյարդայնացնում են ամերիկացիներին: Սակայն դա միայն դեպքերի մի մասն է, երբ երեխաները տուժում են հրազենից, փոխանցում է NBC-ն:
«Հրաձգային վնասվածքներից տարեկան միջինը հիվանդանոցներում են հայտնվում գրեթե 7 հազար երեխաներ: Ընդ որում՝ 6 %-ը ստացված վնասվածքներից մահանում է: 3 հազարն էլ մահանում են մինչև բժիշկների ժամանելը»,- ասվում է ամերիկացի բժիշկների զեկույցում:
Ուսումնասիրողները կողմ են զենքի կիառման հետ կապված օրենսդրության փոփոխությանը: Մասնավորապես, առաջարկվում է բարձրացնել զենքի օրինական գնման տարիքային սահմանափակումը:
Օրենքը պահանջում է մինչև 21 տարեկաններին ալկոհոլային խմիչքներ չվաճառել, սակայն 18 տարեկան հասակում, եթե քաղաքացին աշխատանք ունի, կարող է մասնավոր մատակարարից օրինական զենք գնել՝ նշում են ուսումնասիրողները: Ընդ որում, նրանց տվյալներով, հենց 18-20 տարեկան երիտասարդներն են ներառված ռիսկային խմբի մեջ:










































