Monday, 15 06 2026
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ

Բանավեճին որևէ մեկը նորություն չասաց․ Առանց Փաշինյանի մասնակցության այն դժվար թե ստացվեր

Երեկ պատմության մեջ առաջին անգամ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տեղի ունեցավ մեծ բանավեճ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի և դաշինքների առաջին հորիզոնականը զբաղեցնող թեկնածուների միջև։ Որքանո՞վ այս բանավեճը կարելի է քարոզարշավի ստացված եզրափակում համարել, ինչպե՞ս կարելի է գնահատել երեկվա բանավեճը քաղաքական մշակույթի, նոր գործելաոճի տեսանկյունից։

Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ սա շատ մեծ ներդրում էր մեր ընտրական մշակույթի համար, և պետք է առաջին հերթին շնորհակալություն հայտնենք Նիկոլ Փաշինյանին, որովհետև առանց բանավեճին մասնակցելու նրա համաձայնության և վճռականության՝ այն դժվար թե ստացվեր. «Մենք սրանում համոզվում ենք նաև նախորդ ընտրությունների փորձից, երբ քաղաքական ուժի առաջին դեմքը չի համաձայնում մասնակցել, ապա մյուսներն էլ սկսում են տարբեր պատճառաբանություններ բերել, թե ինչու իրենք էլ չեն մասնակցում բանավեճերի։ Հիմա այս քայլն արվեց, և ես հույս ունեմ, որ սա արդեն ավանդույթ է դառնալու։ Պարզ է, որ և՛ լրատվամիջոցները, և՛ շատ քաղաքական գործիչներ, և՛ լսարանը դեռևս ամբողջովին պատրաստ չեն բանավեճերին, բայց պետք էր մեկ օր սկսել, և բոլոր թերություններով հանդերձ՝ սա մեծ նվաճում էր»։

Արդյոք պե՞տք է բանավեճերի անհրաժեշտությունն ընտրություններին ամրագրել նաև օրենսդրությամբ։ Երևանի մամուլի ակումբի ղեկավարը նշեց, որ ինքը դրա կողմնակիցն է, բայց մյուս կողմից՝ այստեղ պարտադրանք կա քաղաքական ուժերի նկատմամբ, որովհետև ի վերջո իրենք պետք է իրավունք ունենան ընտրելու՝ ինչպես են անցկացնում քարոզարշավը: «Հաշվի առնելով այդ ինստիտուտի կարևորությունը՝ ես միշտ կողմնակից էի, որ դա մեկ կամ երկու ընտրությունների համար ամրագրվի, որպեսզի հետագայում դա օրենքից հանվի, բայց արդեն ավանդույթի ուժով շարունակվի, և շատ լավ է, որ այդ ավանդույթին սկիզբ դրվեց առանց պարտադրանքի, և այս տարբերակը, ինձ թվում է, շատ ավելի օգտակար և արդյունավետ է, որովհետև մի շարք սկզբունքներ, միջազգայնորեն ընդունված նորմեր խախտվելու էին։ Այդպիսի պարտադրանք կարող էր լինել միայն լրատվամիջոցների համար, որ նրանք կազմակերպում են այդ բանավեճերը։ Ես հուսով եմ, որ կունենանք նոր ԸՕ, և այնտեղ դա արձանագրվելու է։ Իսկ բուն թեկնածուների և քաղաքական ուժերի համար, եթե կարողանանք խուսափել պարտադրանքից, բայց ավանդույթը ձևավորվի, դա լավագույն լուծումն է»,- ասաց Բորիս Նավասարդյանը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի գնահատմամբ՝ տեղի ունեցածը կարևոր իրադարձություն էր, որովհետև նորանկախ Հայաստանում որևէ խորհրդարանական ընտրությունների ժամանակ այսպիսի ձևաչափով բանավեճ չէր եղել։ Առհասարակ, ըստ նրա, բանավեճերն այս ընտրությունների ժամանակ մտան քաղաքական մշակույթ. տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ հնարավորություն ունեցան այլ ձևաչափերով տարբեր հեռուստաընկերություններում և օնլայն մեդիայում բանավեճերի մասնակցելու։

«Այս բանավեճը ցույց տվեց, թե որ քաղաքական ուժն ինչ արժեքների և ինչ սկզբունքների է դավանում, և մտածող ընտրողի համար, իհարկե, բավականին լավ առիթ էր մեկ անգամ ևս ծանրութեթև անելու և որոշելու, թե ում տա ձայնը»,- ասաց Աշոտ Մելիքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում։

Տեղի ունեցած բանավեճի ժամանակ, Աշոտ Մելիքյանի գնահատմամբ, որևէ մեկը այնպիսի նորություն չասաց, որ մինչ այդ հայտնի չէր ընտրողին: Իհարկե, հիմնական բանավիճողները և հիմնական ուշադրություն գրավողները «Իմ քայլն» ու և ՀՀԿ-ն էին, բայց մյուս ինը ուժերի ներկայացուցիչները, ովքեր ասելիք ունեին, արտահայտվեցին։

Տեսակետներ են հնչում, որ պետք է Ընտրական օրենսգրքում ամրագրել նաև պարտադիր բանավեճերի դրույթը։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը կարծում է, որ քաղաքական ուժին այնքան էլ ճիշտ չէ պարտադրել իր տեսակետները, իր ծրագրերը, և եթե կուսակցությունը կամ դաշինքը մտել է ընտրապայքարի մեջ, իրենք պետք է ձգտեն որքան հնարավոր է՝ բաց լինել և որքան հնարավոր է՝ բանավեճերի մասնակցել։

Վերջին 20-25 տարիների ընտրությունների ընթացքում, Ա. Մելիքյանի խոսքով, բանավեճից խուսափումը վկայում էր, որ մեզանում դեռևս ժողովրդավարական ավանդույթներ չեն ձևավորվում, կամ դրանք շատ թույլ հիմքերի վրա են դրված, քաղաքական մշակույթ էլ չէր ձևավորվում:

«Հիմա այս նախադեպերը արդեն ստեղծվում են, և ճիշտ կլինի քաղաքական մշակույթի առումով այնպիսի ավանդույթ ձևավորվի, որ կուսակցությունները հասկանան՝ բանավեճերը ընտրությունների անբաժան մասն են, իսկ ընտրողների մեջ նաև պետք է մոտեցում ձևավորվի, որ այն կուսակցությունը, որը խուսափում է բանավեճից, կա՛մ ասելիք չունի, կա՛մ վախենում է, և քաղաքացին ընտրության ժամանակ դա պետք է հաշվի առնի, թե ինչու տվյալ քաղաքական ուժը չի ուզում բանավիճել իր ընդդիմախոսների հետ։ Կարծում եմ՝ լավ կլինի, որ սա որպես ժողովրդավարական ավանդույթ ձևավորվի և ոչ թե օրենսդրական պահանջ, բայց եթե այդ նախադեպերից հետո էլ չլինի, միայն այս դեպքում է իմաստ ունենալու սկզբից օրենսդրորեն նախապատրաստել, որպեսզի իրենք պարտավորված լինեն այնքան ժամանակ, մինչև որ դա իսկապես դառնա ավանդույթ»,- ասաց Աշոտ Մելիքյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում