ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ-ավագի հուղարկավորությանը Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփն աուտսայդեր էր, գրում է The Washington Post-ը:
Մինչ բոլորը երգում էին ազգային օրհներգը, Թրամփը լուռ էր, երբ Վաշինգթոնի Կաֆեդրալ տաճարում կարդում էին առաքելական տաղեր, նա լուռ կանգնած էր, գրում է պարբերականը:
ԱՄՆ 41-րդ նախագահի պետական հուղարկավորությունը լավ էր կազմակերպված, որպեսզի Բուշ-ավագը մարդկանց հիշողություններում մնա որպես հայր, ընկեր, պատերազմի հերոս և պետական ծառայող: Սակայն, այս արարողությունը անխուսափելիորեն ստիպեց զուգահեռներ անցկացնել 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Բուշ-ավագի թողած ժառանգության մասին հնչած խոսքերը ընդգծում էին Թրամփի նախագահության առանձնահատկությունը, հավելում է պարբերականը: Բուշ-ավագի հրաժեշտի արարողությանը Թրամփն առաջին անգամ էր իր նախորդների հետ նույն միջավայրում և իրեն ակնհայտորեն անհարմար էր զգում, բացատրում է հեղինակը:
Թրամփերի և Օբամաների ընտանիքները միմյանց բավականին սառն են ողջունել, ինչից հետո ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը ձեռքը մեկնել է Բիլ Քլինթոնին, իսկ Հիլարին ցույց է տվել, որ չի նկատում Թրամփին ու նրա կնոջը, որոշելով չնայել այն մարդու աչքերին, որը նախագահական ընտրարշավից 2 տարի հետո էլ իր համախոհներին դրդում է կտրուկ արտահայտություններ անել իր հասցեին, գրում է պարբերականը:









































