Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է իսպանացի կիսապաշտպան Խուան Մատայի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը: Պորտուգալացի մասնագետն ափսոսում է, որ չի կարողացել էլ ավելի բարելավել այդ ֆուտբոլիստի խաղային որակները:
«Ափսոսում եմ, որ չկարողացա Մատային ավելի հզոր ֆուտբոլիստ դարձնել: Այն, որ նա պահեստայինների նստարանին էր, նորություն էր Մատայի համար: Հնարավոր է, ստեղծված իրավիճակը հզորացրեց նրան որպես մարդու և որպես խաղացողի: Ցավում եմ, որ ոչինչ չտվեցի Մատային»,- ասել է Մոուրինյոն:
Հիշեցնենք` ենթադրվում է, որ Մատայի տրանսֆերի արժեքը 37 մլն ֆունտ կկազմի, ինչը կգերազանցի ակումբի տրանսֆերային նախորդ ռեկորդը, երբ «կարմիր սատանաներ»-ը 30.7 մլն ֆունտ վճարեցին «Տոտենհեմ»-ին` բուլղարացի հարձակվող Դիմիտար Բերաբատովի տեղափոխության համար:






































