Իսպանացի 21-ամյա կիսապաշտպան Իսկոյի ապագան Մադրիդի «Ռեալ»-ում հարցականի տակ է: Այդ մասին տեղեկացնում է Fichajes-ը:
Ֆուտբոլիստը դժգոհ է ակումբում իր ներկայիս կարգավիճակից: Նշվում է, որ ՊՍԺ-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ին ուշադիր հետևում են իրադարձությունների զարգացմանը:
Ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆուտբոլիստն ակումբային գրանցումը չի փոխի, իսկ ամռանը տրանսֆերն ավելի հավանական է:
Իսպանիայի Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Իսկոն մասնակցել է 17 հանդիպման՝ խփելով 6 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում:






































