Friday, 26 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Դեկտեմբերի 9-ի «մրցանակային եռյակը». հետաքրքիր հարցում

GALLUP International association-ի Հայաստանում անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ-ն ներկայացրել է նոր սոցհարցման տվյալներ, որոնց համաձայն՝ Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությանը մասնակից ուժերի, այսպես ասած, առաջին եռյակը կազմում են «Իմ քայլը» դաշինքը՝ 69,4 տոկոս, ԲՀԿ-ն՝ 5,7 տոկոս, և «Լուսավոր Հայաստանը»՝ 3,8 տոկոս: Մնացյալ ուժերը 1 տոկոսը մի փոքր են գերազանցում, և կան նաև ավելի ցածր ցուցանիշով ուժեր: Հարցումն իրականացվել է դեկտեմբերի 1-4-ը:

Պետք է խոստովանել՝ Հայաստանում սոցիոլոգիայի հանդեպ համընդհանուր դեռևս առկա անվստահության ֆոնին ներկայացվող պատկերը թերևս բավական մոտ է իրականությանը: Իհարկե, այդ իմաստով նաև ամեն ինչ հարաբերական է՝ այն առումով, որ երկրորդ և երրորդ ուժեր լինելու հավակնորդները իրականում բավական շատ են, և կարող էին լինել նաև այլ ուժեր, սակայն մի շարք հանգամանքներից ելնելով բավական սպասելի է, որ այդ տեղերի ավելի հավանական հավակնորդ են հենց ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստանը»:

Միաժամանակ պետք է արձանագրել, որ հարցումն իրականացնելուց հետո փաստորեն տեղի է ունեցել մեծ հեռուստաբանավեճը՝ մասնակից ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ: Դրան զուգահեռ նաև տեղի է ունեցել երկու այլ ուշագրավ զարգացում: Մի կողմից՝ ՀՀԿ ցուցակում գտնվող Դավիթ Շահնազարյանի հայտնի հայտարարությունները Արցախի առնչությամբ և դրանց արձագանքը ԱԱԾ-ից, միևնույն ժամանակ դեռևս սեպտեմբերին հրապարակված հայտնի գաղտնալսման շարունակության հրապարակումը, որ տեղի ունեցավ մեծ բանավեճից ժամեր առաջ:

Պետք է արձանագրել, որ թե՛ Դավիթ Շահնազարյանի հայտարարությունները, թե՛ գաղտնալսման հրապարակումը, թեև իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին հարվածելու ակնառու նպատակին, այդուհանդերձ՝ ունենում են թերևս լրիվ հակառակ ազդեցություն, բումերանգի էֆեկտ և նպաստում են Փաշինյանի շուրջ հանրային մոբիլիզացիայի աճին:

Ըստ այդմ՝ հարց է ծագում, թե դրանք ինչքա՞ն կարող են փոխած լինել այն ցուցանիշը, որ արձանագրվել է դեկտեմբերի 1-4-ն ընկած ժամանակահատվածում: Եվ մյուս հարցն այն է, թե ո՞ր ուժերի հաշվին կարող է աճած լինել այդ ցուցանիշը: Շատ հավանական է, որ ՀՀԿ-ի հաշվին, սակայն մյուս կողմից, իհարկե, խնդիրն այն է, որ մոբիլիզացիան ունի նաև այլ բնույթ. մարդիկ, որոնք կարող էին հանգիստ տրամադրությամբ մտածել այլ ուժերի քվեարկելու մասին, արտառոց զարգացումների արդյունքում վերագնահատում են իրավիճակն ու համարում, որ պետք է անմիջական աջակցություն հեղափոխության ուժին: Դա էլ կարող է տեղի ունենալ այլ ուժերի հաշվին: Թե հատկապես որոնց՝ իհարկե, բարդ է ասել:

Մյուս կողմից՝ այստեղ է նաև ՀՀԿ-ի ակնկալիքը, որի մասին առիթ ենք ունեցել խոսելու: Սրել, բևեռացնել իրավիճակը այնքան, որ ՀՀԿ-ի քիչ ցուցանիշը կամ տոկոսը, այսպես ասած, ինքնըստինքյան դառնա մրցունակ՝ այլ ուժերի տոկոսները նվազեցնելու հաշվին: Եվ դրանով է ակնհայտորեն պայմանավորված բացահայտ սևով խաղալու ՀՀԿ տակտիկան: Դրա հիմքում ոչ թե նոր ձայներ ներգրավելն է, այլ մյուս ուժերին հնարավորինս քիչ ձայներ թողնելն ու մեծ մասը դեպի «Իմ քայլը» մղելը՝ մոբիլիզացիոն անհրաժեշտության մթնոլորտ խթանելով:

Ինչ վերաբերում է բանավեճին, ապա այստեղ իհարկե տեղի չունեցավ այնպիսի մի բան, որը կբերեր իրադրության և ուժերի հարաբերակցության փոփոխության: Բանավեճն այդ իմաստով արձանագրեց այն, ինչ կար մինչ այդ՝ թերևս աննշան շեղումներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում