Հունական Կորնիֆ քաղաքում պայթուցիկ սարք է գործի դրվել այսօր, տուժածներ չկան, հայտնում է Skai հեռուստաալիքը:
Պայթուցիկ սարքը տեղադրվել է դատական քննիչների սենյակի մուտքի մոտ: Այն գործել է տեղական ժամանակով ժ. 07:13-ին, երբ աշխատանքի է եկել առաջին աշխատակիցը: Սենյակում պայթյունից հետո հրդեհ է բռնկվել:
Կատարվում է հետաքննություն: Դեռ ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել տեղի ունեցածի համար:







































