Friday, 26 04 2024
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին

Ս.Դեմիրճյան. «Եթե նորմալ ընտրություններ չեն անցկացվում՝ դա ընդդիմության ձախողումը չէ» (տեսանյութ)

ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, «Դե ֆակտո» ակումբում այսօր հրավիրված մամլո ասուլիսում անդրադառնալով իշխանություն-ընդդիմություն երկխոսության հարցին, ասաց, որ պետք է սկսել արդար ընտրությունների անցկացումից, քանի որ ընտրությունները մեր երկրում, որպես կանոն, կեղծվում են։ «Մարդիկ չեն հավատում հերթական ընտրություններին: Արմատական փոփոխություններ իրագործելու համար երկրում պետք է արդար ընտրություններ անցկացվեն: Իշխանությունները ինչ-որ քայլերի կգնան հասարակական ճնշման ներքո: Հուսով ենք, որ իշխանությունները քայլերի կգնան, դեռ ժամանակ կա, որ նրանք ինչ-ինչ հետևություններ անեն»,- նշեց Ս.Դեմիրճյանը՝ հավելելով, որ քաղաքակիրթ երկխոսությունը սկսվում է քաղաքակիրթ ընտրություններից:

Հասարակությանը չեն հետաքրքում հերթական ընտրությունները՝ նկատեց ՀԺԿ առաջնորդը. «Մենք ուզում ենք, որ հնարավորինս անցնցում անցնեն փոփոխությունները մեր երկրում: Արտահերթ ընտրությունները սկզբունքային հարց են: Մեկ օր էլ շուտ անցկացվեն արտահերթ ընտրություններ՝ դա սկզբունքային է»:

Ինչո՞ւ եք վստահ, որ արտահերթ ընտրությունները չեն կեղծվի՝ հարցրին լրագրողները։ «Շատ երկրներում, երբ նորմալ ընտրություններ են անցկացվում, իրավիճակը թելադրում է արտահերթ ընտրությունների անցկացնում: Արտահերթ ընտրությունների անցկացումը հոգեբանական հարց է»,- նկատեց Ս.Դեմիրճյանը: Ըստ նրա՝ հերթական թե արտահերթ՝ եթե նորմալ ընտրություններ լինեն՝ կընդունվեն, իսկ միակ ճանապարհը սահմանադրական ճանապարհն է, և եթե հիմա շատերն են գիտակցում դրա արդարացիությունը՝ միայն ողջունելի է:

Եթե սպասելու լիմիտը սպառվի, և երկխոսությունը չկայանա՝ որո՞նք են լինելու ՀԱԿ-ի քայլերը։ «Հասարակական ճնշումն է որոշիչը: Եթե երկրում նորմալ ընտրություններ չեն անցկացվում՝ դա չպետք է ընդդիմության ձախողումը համարել, դա երկրի ձախողումն է»,- նկատեց Ստեփան Դեմիրճյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում