Hole խմբի վոկալիստը և Կուրտ Քոբեյնի այրին շահել է Twitter-ում զրպարտության մասին գործը, հայտնում է Reuters-ը:
Twitter-ի իր էջում 2010թ. երգչուհին գրել էր, որ Կուրտ Քոբեյնի ժառանգության ուսումնասիրմամբ զբաղվող փաստաբանները կաշառված են: Համապատասխան փաստաբանական գրասենյակը հայց էր ներկայացրել՝ կապված զրպարտության հետ: Փաստաբան Ռոնդա Հոլմսը պահանջել էր 8 մլն եվրո փոխհատուցում:
Անցած շաբաթ Կալիֆոռնիայի դատարանում Հոլմսի փաստաբանները կարողացան ապացուցել, որ Լավի հայտարարությունը կեղծ է եղել, իսկ անձամբ Լավը վկայել էր, որ թվիթը սխալմամբ է ուղարկել: Նման կերպ երգչուհու նկատմամբ զրպարտության մեղադրանքը հանվել է:




































