Լոնդոնի «Արսենալ»-ի 30-ամյա եզրային պաշտպան Բակարի Սանյան «Մանչեսթեր Սիթի»-ի ուշադրության կենտրոնում է: Այդ մասին է հայտնում Daily Star-ը:
Ֆրանսիացին, ով ամռանը ձեռք կբերի ազատ գործակալի կարգավիճակ, արդեն ստացել է «քաղաքայիններ»-ի առաջարկը:
Առաջիկա օրերին ակումբները բանակցություններ կսկսեն ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքի վերաբերյալ: Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Սանյան 19 հանդիպում է անցկացրել, 1 գոլ հեղինակել և գոլային 2 փոխանցում կատարել:








































