Sunday, 07 06 2026
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները

Յուրաքանչյուր ազգի հարատևման առաջին պայմանը բանակն է. Մանվել Գրիգորյան

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը Հայոց Բանակի տոնին ընդառաջ հանդես է եկել շնորհավորական ուղերձով. «Մեր ժողովրդի նորագույն պատմության մեծագույն ձեռքբերումներից մեկը հայոց բանակն է, որը կազմավորվեց ու կայացավ երկրի ու ժողովրդի համար չափազանց դժվարին ժամանակահատվածում, կազմավորմանն ու կայացմանը զուգահեռ պատերազմներով:

Երկրապահ-կամավորականության մարտնչող ոգուց և հայ ժողովրդի անկախության ձգտումից ծնված մեր բանակը մշտապես յուրաքանչյուրիս հոգատարության կարիքն ունի: Մենք պարտավոր ենք մեր բանակին վերաբերվել, ինչպես կվերաբերվենք մեր հարազատ զավակին, նրա ամեն մի օրը, քայլը պահելով մեր ուշադրության կենտրոնում: «Չսիրված երեխան լավ մարդ չի դառնում»,-խոսելով բանակի մասին’ ասում էր բանակի հիմնադիր, ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը: Յուրաքանչյուր ազգի հարատևման առաջին պայմանը բանակն է: Բանակում ծառայելը մեծ պարտք է, իսկ հայոց հաղթանակած բանակում ծառայելը’ պատասխանատվություն ու պատիվ:

Բանակի օրվա և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման 22-րդ տարեդարձի առթիվ շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին՝ Հայաստանի, Արցախի, աշխարհասփյուռ հայությանը, բանակի կազմավորման տարիներին զոհված մեր հայորդիների ընտանիքներին, հերոսներ ծնած մեր հերոս մայրերին, Հանրապետության զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարին, սպաներին ու զինվորներին:

Առանձնահատուկ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և ազատագրված Արցախի սահմանները պաշտպանող զորքերին, սահմանապահ հայ ժողովրդին:

Միասնական ժողովուրդն ու հզոր մարտունակ բանակն են երկրի կայունության ու խաղաղության ամուր երաշխիքը: Այդ խաղաղության ու կայունության համար նահատակվեցին մեր քաջարի մարտընկերները: Արժանի ու պաշտպան լինենք խաղաղության, անկախության և ազգի միասնականության համար նահատակված մեր մարտական ընկերների պատգամին, միասնական և արժանավայել շարունակենք դիմակայել նոր մարտահրավերներին:

Հավատանք ինքներս մեզ, մեր պետությանը, մեր բանակին, մեր նոր սերնդին՝ մեր երեխաներին, ովքեր երիտասարդ ու պատանի երկրապահների կեցվածքով համալրում են մեր բանակի շարքերը, դառնում մեր երկրի պահապանն ու տերը, ամրապնդում մեր հավատն ու վստահությունը վաղվա օրվա հանդեպ:

Փառք հայոց հաղթանակած բանակին. Փառք հայ ժողովրդին. Հավերժ փառք հայրենիքի համար նահատակված հայորդիներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում