Ստամբուլում անհայտ անձինք զինված հարձակում են գործել «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցության շտաբի վրա՝ հաղորդում է Radikal-ը:
Տեղեկատվության համաձայն՝ հարձակման հետևանքով զոհվել է կուսակցության ստամբուլյան բյուրոյի անդամներից մեկը, կա 5 վիրավոր, որոնք հոսպիտալացվել են:
Հարձակում գործածները զինված են եղել դանակներով, զենքով, քարերով: Ստամբուլի ոստիկանությունը որոնում է հարձակում գործածներին: Հարուցվել է քրեական գործ: