Wednesday, 10 06 2026
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
10:40
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
10:30
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց

«Մինսկի խմբի հրամցրած բանակցային օրակարգը չի պարունակում խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ հիմքեր»

Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում լարվածության պայմաններում հերթական անգամ Փարիզում կայացավ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը: Թեև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի պաշտոնական հաստատումից հետո մշտապես եղել են բանակցություններ, փոխհրաձգությունը սահմանի վրա երբեք չի դադարել:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԼՂՀ նախկին արտգործնախարար, վերլուծաբան Արման Մելիքյանը պատասխանեց հարցին, թե որքա՞նով է հնարավոր համատեղել այս երկու գործընթացները և պահպանել փխրուն խաղաղությունը:

Նա նշեց, որ արդի աշխարհաքաղաքական գլոբալ զարգացումների համատեքստում հակամարտության խաղաղ և երկարաժամկետ հանգուցալուծումը քիչ հավանական է: Ըստ նրա՝ տեսանելի են Ռուսաստանի և բրիտանա-ամերիկյան տանդեմի միջև նախկինում ձևավորված ռազմաքաղաքական հավասարակշռության խախտմանն ուղղված ջանքերի ակտիվացման միտումներ. արաբական աշխարհի «գարնանային» արյունալի մրրիկից հետո եկել է Արևելյան Եվրոպայի հետպատերազմյան սահմանների վերաձևման պահը, ինչը կանդրադառնա նաև մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վրա:

«Համանախագահների կողմից Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին հրամցված բանակցային օրակարգն իրականում չի պարունակում խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ հիմքեր. այն հիմնված է ոչ թե հակամարտության պատճառները վերացնելու, այլ դրա արդյունքները սրբագրելու վտանգավոր սկզբունքի վրա: Ինչ-որ պահի այդ սկզբունքի կիրառման պարտադրումը նոր պատերազմի առիթ կդառնա, և համանախագահներն իրենք էլ դա լավ են գիտակցում:

Մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստան-Արևմուտք ազդեցության ոլորտների հարցում եղած ստատուս-քվոյի հնարավոր խախտումը կսրի իրավիճակը նաև մեր տարածաշրջանում: Արդեն սրել է»,- նման տեսակետ հայտնեց Արման Մելիքյանը:

Հարցին՝ տեսնո՞ւմ է արդյոք կապ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Իրան-Արևմուտք համաձայնության և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման միջև, Մելիքյանը պատասխանեց, որ Իրան-Արևմուտք հարաբերությունների բարելավումն ամենևին էլ երաշխիք չէ առկա հակամարտությունների արագ, երկարաժամկետ և փոխընդունելի հանգուցալուծման համար և կարող է նպաստել Պարսից ծոցի շրջակայքում և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում լարվածության նոր օջախների առաջացմանը:

Մելիքյանի կարծիքով՝ այս գործընթացը ՀՀ-ի առջև կանգնած խնդիրների տեսանկյունից ներկա պահին դժվար է միանշանակորեն գնահատել, քանի որ այն ՀՀ շահերի համար պարունակում է ինչպես ակնհայտորեն դրական միտումներ, այնպես էլ լուրջ մարտահրավերներ:

«Ցավոք, իմ տպավորությունն այնպիսին է, որ մեր կառավարման համակարգն այսօր չունի անհրաժեշտ որակները, որոնք հնարավոր կդարձնեն լիարժեքորեն օգտվել Իրանի հետ կապված քաղաքական շարժից բխող օգուտներից կամ համարժեքորեն դիմագրավել դրանից բխող մարտահրավերներին»,- ասաց նա:

Անդրադառնալով օրեր առաջ Եվրադատարանում մեկնարկած «Չիրագովը և մյուսները ընդդեմ Հայաստանի» դատական գործընթացին՝ ԼՂՀ նախկին արտգործնախարարն ասաց, որ այս գործընթացն ակնհայտորեն քաղաքականացված է և ենթարկված «Մադրիդյան սկզբունքներ» կոչված հակասական շարադրանքի տրամաբանությանը:

Նրա պարզաբանմամբ՝ վարույթ ընդունված գործերն այնպես են ընտրված, որ արցախյան հիմնախնդիրը քաղաքական հարթության վրա դիտարկվի Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ ունեցած տարածքային պահանջի արդյունքում առաջացած պատերազմի համատեքստում, այսինքն՝ տուժող են ճանաչվել Շահումյանի և ներկայիս Քարվաճառի շրջանների համապատասխանաբար հայ և քուրդ նախկին բնակիչները:

«Դրա շնորհիվ փորձ է արվում մոռացության մատնել ավելի քան կես միլիոն ադրբեջանահայ փախստականների ոտնահարված իրավունքների վերականգնման անհրաժեշտությունն ու մինչպատերազմական գործողություններից առաջ Ադրբեջանում հայերի նկատմամբ իրականացված էթնիկ զտումներն ու ցեղասպան գործողությունները:

Հայաստանի կողմից որդեգրված պաշտպանական մարտավարությունը, իմ գնահատմամբ, նպաստում է մեր հակառակորդի դիրքերի ամրապնդմանը»,- ասաց Արման Մելիքյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում