Թաիլանդի կառավարությունն այսօր բանակցություններ կսկսի ինքնահռչակ Ժողովրդական բարեփոխումների ժողովրդական կոմիտեի ներկայացուցիչների հետ, ովքեր Բանգկոգում և թագավորության նահանգներում կազմակերպում են բողոքի ակցիաներ: Այս մասին հայտարարել է Թաիլանդի Անվտանգության ազգային խորհրդի ղեկավար Պարադորն Պատանատաբուտը:
Նրա խոսքով՝ արդեն ձևավորվել է բանակցորդների պատվիրակություն, որում ի թիվս այլոց՝ ներառվել են երկրի ոստիկանապետն ու մի շարք այլ ուժայիններ՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Բանակցությունների գլխավոր նպատակն է ցուցարարներին համոզել, որպեսզի վերացնեն կառավարական հաստատությունների շրջափակումը:
Բանակցորդները ցուցարարներին կտան 24 ժամ՝ որոշում ընդունելու համար:






































