Ռուսաստանը չի ստացել սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները, որոնք պետք է կատարեր Բելառուսը, և կեսգիշերին էլէկտրամատակարարումը կդադարեցվի: Այս մասին հայտարարել է «Ինտեռ ՌԱՕ» ընկերության ներկայացուցիչը:
Այս տարվա հունիսին էլեկտրաէներգիայի բելառուսական պարտքը կազմում էր 1.5 միլիարդ ռուբլի: Հունիսի 9-ին մատակարարումների ծավալը կրճատվել էր, որից հետո Մինսկը մարել էր պարտքի մի մասը: Չնայած գումարների մարման ժամկետների հետաձգմանը՝ բելառուսական կողմը ողջ գումարը չի մարել, ինչից հետո որոշում է կայացվել էլեկտաէներգիայի մատակարարմանի դադարեցման վերաբերյալ:
«Բելէներգոն» ընկերությունում ասում են, որ պարտքը մարելու գումարներ կան, ուղղակի երկրում սկսված արտարժութային ճգնաժամը թույլ չի տալիս դրանք վերածել ռուբլու կամ այլ կայուն արտարժույթի: