Saturday, 27 06 2026
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան

Շատ եմ սիրում ուտել, կերակուր պատրաստել և մարդկանց հյուրասիրել. Ջուլիա Ռոբերթս (լուսանկարներ)

Ջուլիա Ռոբերթսը արդեն չորրորդ անգամ է առաջադրվում է «Օսկարի», այս անգամ՝ «Օգոստոս» ֆիլմի համար, գրում է spletnik.ru-ն: Դերասանուհին խոստովանում է, որ անընդհատ աշխատում է թե՛ նկարահանման հրապարակում, թե՛ տանը, քանի որ երեք երեխա ունենալը հեշտ չէ:

46-ամյա Ռոբերթսը 11 տարի է՝ ամուսնացած է օպերատոր Դեննի Մոդերնի հետ: Զույգը երեք երեխա ունի՝ 9-ամյա երկվորյակները և 6-ամյա Հենրին:

Վերջին ժամանակերս Ջուլիան շատ է նկարահանվում:

«Օգոստոս» ֆիլմի մասին նա պատմում է. «Ֆիլմը հիմնված է մի պիեսի վրա, որը ես տեսել եմ: Սա մի պատմություն է այն մասին, թե ինչպես է քայքայված ընտանիքը հուղարկավորությունից հետո հավաքվում: Դա նման է պայթյունի սպասմանը: Մայրը անընդհատ վեճ է հրահրում, նա և դուստրը սադրում են միմյանց»: Ֆիլմում վեճերի մեծ մասը ճաշը սեղանի շուրջ է լինում:

«Սա հիանալի ֆիլմ է այն մասին, որ պետք է վերջապես գնահատել այն, ինչ տանը ունես: Ես սիրում եմ ուտել, պատրաստել և մյուսներին հյուրասիրել: Ես սիրում եմ ընտանիքին հավաքել ճաշի սեղանի շուրջ: Դա անկեղծության վայրն է»,- ասել է դերասանուհին:

Ջուլիան խոստովանել է, որ դստեր՝ Հեզելի հետ մտերմացել է այն բանից հետո, երբ տեսել է, թե ինչքան լավ են նրա և տատիկի հարաբերությունները:

«Ֆիլմի նկարահանումների ժամանակ մենք փոքր բնակարաններում էինք տեղավորվել, իսկ երեկոները հավաքվում էինք միասին և պատրաստվում հաջորդ օրվա նկարահանումներին: Ազատ ժամանակ ես գործում եմ: Ես սիրում եմ, որ այդ ընթացքում կարող ենք շփվել միմյանց հետ. այդպես ժամանակն ավելի արագ է անցնում»:

«Տանը կյանքը ինձ մեծ ուրախություն է պարգևում: Իմ կյանքը փոխվել է: Ես ավելի քիչ եմ աշխատում, սակայն իրականում ես աշխատանքին այդքան էլ շատ ժամանակ երբեք չեմ տրամադրել: Այնպես չի եղել, որ ես տարիներով աշխատեմ մեկ այս, մեկ այլ ֆիլմի վրա: Երբ դու երեք երեխա ունես, ցանկացած դեպքում ամբողջ օրն աշխատում ես»:

Շոու բիզնեսում երկար մնալու մասին Ռոբերթսն ասում է, որ դա իրեն հաջողվում է այն պատճառով, որ թույլ չի տալիս ճնշել իր վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում