Դեպի ծովը, արևը և երջանկությունը ձգտելը մարդկային բնական պահանջ է, որը կախված չէ եղանակային պայմաններից: Սակայն եղանակային որոշակի պայմաններում այն ավելի է սրվում:
Դեպի Էսմերալդա Փիրուզե վիլլա ձգտելու առիթները շատ են:
Առաջին հերթին, դա Մեքսիկայում է՝ Կանկունի մոտակայքում, ու չձգտել ընդհանրապես հնարավոր չէ:
Երկրորդ՝ այն 3,5 հազար քմ տարածվում է Կարիբյան ծովի ափին:
Երրորդ՝ ծովից, արևից և երջանկությունից բացի, հարմարավետ հանգստի համար այստեղ կա կինոթատրոն, լողավազան, սպա, սաունա և մարզասրահ: Ինչպես նաև հյուրասրահում հատակից առաստաղ ձգվող պատուհաններ, ննջասենյակում հսկայական մահճակալներ, գեղեցիկ ճեմուղիներ, վիլլայի շուրջը տարածվող ծղոտե տաղավարներ:










































