Tuesday, 23 06 2026
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան

Թրամփը փոխզիջումների կգնա Ղարաբաղի հարցում, եթե Հայաստանը համագործակցի Իրանի հարցում

Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը նախորդ շաբաթ «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում տեղեկացրեց, որ հարևան Ադրբեջանն ու Վրաստանը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցելությունից հետո արդեն իսկ գործնական քայլեր են ձեռնարկում Միացյալ Նահանգների հետ ռազմավարական համագործակցություն ձևավորելու ուղղությամբ։

https://cdn2.img.armeniasputnik.am/images/1408/93/14089399.jpg

Հարավային Կովկասի աճող նշանակությունը

Բոլթոնը Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ քննարկել էր տարածաշրջանային մի շարք կարևոր խնդիրներ, մասնավորապես՝ ԱՄՆ-Իրան լարված հարաբերությունները, Իրանի դեմ սահմանված ամերիկյան նոր պատժամիջոցները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը և իհարկե, տարածաշրջանի երկրների հետ ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացման հետ կապված հարցերը։ Բոլթոնի գնահատմամբ՝ թե՛ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, թե՛ ընդհանուր ռեգիոնը ռազմավարական նշանակություն ունեն Միացյալ Նահանգների համար։ Ադրբեջանի ու Վրաստանի հետ հարաբերությունները Վաշինգտոնի համար ռազմավարական նշանակություն ունեն, իսկ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները դիտարկվում են իբրև «բարձր առաջնահերթություն»։ Եվ այս իրավիճակում, երբ Միացյալ Նահանգները գնալով ավելի է խստացնում պատժամիջոցների քաղաքականությունը մի կողմից՝ Ռուսաստանի, մյուս կողմից՝ Իրանի դեմ, ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական այս երկու հակառակորդների միջև ընկած մեր տարածաշրջանը գնալով ավելի կարևոր նշանակություն է ստանում։

Բոլթոնի բանակցությունները Բաքվում և Երևանում

Անշուշտ, ակնհայտ է, որ Հարավային Կովկաս գալու Թրամփի խորհրդականի գլխավոր նպատակն այն էր, որ փորձի ստանալ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի աջակցությունը Թրամփի վարչակազմի հակաիրանական քաղաքականությանը՝ Իրանին ավելի մեկուսացնելու և Թեհրանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու նպատակով, քանի որ Թրամփի թիմակիցների կարծիքով՝ «Իրանը միջազգային ահաբեկչության թիվ 1 հովանավորն է»։ Այլ հարց է, որ այս տեսակետի հետ այնքան էլ համաձայն չեն ո՛չ Իրանի հետ 2015 թ․ միջուկային համաձայնագիր ստորագրած մյուս երկրներում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Չինաստանում, ո՛չ էլ Իրանի հարևան և բարեկամ Հայաստանում։ Եվ ամերիկացիների համար էլ Ադրբեջանն ու Հայաստանը տարբեր նշանակություն ունեն Իրանի հետ կապված հարցերում։ Ադրբեջանը ավանդաբար Իրանի երկու գլխավոր հակառակորդների՝ Իսրայելի ու ԱՄՆ-ի կողմից դիտվել է որպես հարմար հարթակ հակաիրանական տարբեր գործողություններ իրականացնելու համար։ Եվ դատելով Ալիևի հետ հանդիպումից հետո Բոլթոնի արած հայտարարություններից՝ կարելի է ասել, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հասել է իր նպատակին, քանի որ Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսին նա ասել է, որ Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունները շատ «արդյունավետ» են եղել և դրանց ընթացքում քննարկվել են «Իրանին զսպելու քայլերը»։

Նույնը չի կարելի ասել Բոլթոն-Փաշինյան հանդիպման մասին, քանի որ նա նման գոհունակություն չի հայտնել Փաշինյանի հետ հանդիպման վերաբերյալ, այլ պարզապես նշել է, որ հայկական կողմի հետ բանակցությունների ժամանակ քննարկվել է այն հարցը, թե ամերիկյան պատժամիջոցները ինչպե՞ս կարող են ազդել Հայաստանի վրա։ Ավելին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում Բոլթոնն ասել է, թե Իրանի հետ Հայաստանի սահմանը «լուրջ խնդիր է լինելու»։ Սրանից հայ իրանագետները եզրակացրեցին, որ Հայաստանի ղեկավարությունը Բոլթոնի հետ բանակցությունների ընթացքում ոչ միայն անընդունելի են համարել Թրամփի դիրքորոշումը Իրանի հետ կապված հարցերում, այլև ընդգծել է հայ-իրանական սահմանի կարևորությունը Հայաստանի համար։

https://img3.newsinfo.am/big/Vyg9yfpWHN.jpg

Բոլթոնը հիասթափվա՞ծ է

Վաշինգտոնի Atlantic Council (Ատլանտյան խորհուրդ) վերլուծական կենտրոնի Դինու Պատրիսիուի անվան Եվրասիա կենտրոնի տնօրեն, Ուզբեկստանում և Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթը ենթադրում է, որ Բաքվում Բոլթոնի բանակցություններն ավելի հաջող են անցել, քան Երևանում, և դա, ամերիկացի նախկին դիվանագետի կարծիքով, փոքր-ինչ հիասթափեցրել է Թրամփի խորհրդականին։

«Այո, Բաքվում թերևս ավելի շատ են համաձայնել պարոն Բոլթոնի տեսակետներին, քան Երևանում, և Հայաստանի նոր ղեկավարության արմատական դիրքորոշումը Ղարաբաղի հարցում, կարծում եմ, փոքր-ինչ հիասթափեցրել է նրան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հերբսթը՝ ավելացնելով, որ Բոլթոնն իր այցով ցուցադրեց թե՛ ընդհանրապես Միացյալ Նահանգների շարունակական հետաքրքրությունը և թե՛ մասնավորապես Թրամփի վարչակազմի հետաքրքրությունը Հարավային Կովկասում։

Հերբսթի մեկնաբանությամբ՝ Բոլթոնն իր այցով ցույց տվեց, որ Միացյալ Նահանգներն այժմ ավելի մեծ հետաքրքրություն ունի Հարավային Կովկասի նկատմամբ, քան նախորդ վարչակազմերի օրոք։ Բայց մյուս կողմից՝ այս այցելությունն արտացոլում է Վաշինգտոնի այն մտահոգությունը, որ Իրանն ու Ռուսաստանը ևս զգալի ազդեցություն ունեն այս տարածաշրջանում։

Ամեն դեպքում Բոլթոնի այցը, մեր զրուցակցի խոսքերով, կարևոր իրադարձություն էր Հայաստանի համար։

«Կարծում եմ, որ նա վերջին տարիների ընթացքում Երևան այցելած ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան է»,- նկատեց Հերբսթը։

ԱՄՆ-ը ճկունություն է ակնկալում հատկապես Հայաստանից

Մեկնաբանելով Բոլթոնի այն հայտարարությունը, որ եթե Նիկոլ Փաշինյանի թիմը հաղթի արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ վարչապետը «շատ ուժեղ մանդատ կստանա» և կարող է «վճռական քայլեր ձեռնարկել» Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ, Ջոն Հերբսթը կարծիք հայտնեց, որ Միացյալ Նահանգները հետաքրքրված է հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ, և այս իմաստով Բոլթոնը «ճկունություն» է ակնկալում երկու կողմերից և հատկապես՝ Հայաստանից։ Սակայն Հերբսթը չի կարծում, որ Թրամփի խորհրդականը խրախուսել է նաև Ադրբեջանին՝ վճռական քայլեր ձեռնարկելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ուղղությամբ։

Բոլթոնի ակնարկը Հայաստանին

Առավել ուշագրավ հանգամանքն այս համատեքստում այն է, որ Բոլթոնի բոլոր այս մտքերը, կանխատեսումները Փաշինյանի հավանական հաղթանակի և դրանից հետո ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ «վճռական քայլեր» կատարելու անհրաժեշտության մասին իրականում Իրանի խնդրի մասին էին, որովհետև «Ազատության» հետ այդ նույն հարցազրույցի ընթացքում նա ակնհայտորեն փորձում էր Ղարաբաղի հարցն ու Հայաստանի ներքին զարգացումները կապել Իրանի հարցի հետ՝ ակնարկելով, որ եթե Հայաստանի ղեկավարությունը Իրանի դեմ ամերիկյան արշավին միանալու և պատժամիջոցներին աջակցելու անհնարինությունը բացատրում է երկու կողմից շրջափակված լինելու պայմաններում Իրանի հետ հարաբերությունների և հայ-իրանական սահմանի կենսական նշանակությամբ, ապա այդ դեպքում Հայաստանի ղեկավարը, ներքին խնդիրները լուծելուց հետո, կարող է «վճռական քայլեր» անել և լուծել խնդիրն Ադրբեջանի հետ, և այդ դեպքում կբացվեն թե՛ հայ-ադրբեջանական, թե՛ հայ-թուրքական սահմանները, և Իրանի հետ սահմանն այլևս այդպիսի կարևորություն չի ունենա:

Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Ջոն Հերբսթը, նախ, շեշտեց, որ նման հարցերն ավելի ճիշտ կլինի, որ մեկնաբանի ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը, բայց իր անձնական տպավորությամբ՝ Իրանի հարցն ամեն դեպքում շատ կարևոր է Բոլթոնի համար և Թրամփի խորհրդականը փորձել է հետևյալը հասկացնել․ «Բոլթոնն ասում է, որ Հայաստանը արդարացնում է Իրանի հետ սերտ հարաբերությունները այն հանգամանքով, որ փակ սահմաններ ունի հարևան երկու երկրների հետ։ Եվ Բոլթոնն ակնարկում է, որ եթե Հայաստանը ավելի շատ համագործակցի Միացյալ նահանգների [Իրանի հարցում]՝ Միացյալ Նահանգները փոխզիջումների կգնա Լեռնային Ղարաբաղի հարցում, որի շնորհիվ կբացվեն թե՛ հայ-ադրբեջանական և թե՛ հայ-թուրքական սահմանները։ Սա իմ վերլուծությունն է»։

ԱՄՆ-ի հետ ունենք լավ հարաբերություններ

Իսկ Վաշինգտոնի այն դիրքորոշումը, որ ԱՄՆ-ի հարաբերությունները Ադրբեջանի և Վրաստանի հետ ռազմավարական են, իսկ Հայաստանի հետ հարաբերությունները «բարձր առաջնահերթություն» են, այսինքն՝ իրենց նշանակությամբ ավելի ցածր են ԱՄՆ-Վրաստան և ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններից, ըստ Հերբսթի, պայմանավորված է այն պարզ հանգամանքով, որ Հայաստանը շատ ավելի սերտ ու խոր հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, քան Վրաստանը և նույնիսկ Ադրբեջանը։ Այնուամենայնիվ, Հերբսթը չի թերագնահատում Վաշինգտոն-Երևան հարաբերությունները՝ ասելով, որ Միացյալ Նահանգները վատ հարաբերություններ չունի Հայաստանի հետ։

«Չեմ կարծում, որ մենք վատ հարաբերություններ ունենք։ Գուցե Բոլթոնն է թերագնահատում այդ հարաբերությունները, բայց ես այդպես չեմ կարծում։ Պարզապես խնդիրն այն է, որ Հայաստանը ավելի սերտ հարաբերություններ ունի թե՛ Ռուսաստանի և թե՛ Իրանի հետ։ Երբ ես շուրջ 20 տարի առաջ աշխատում էի աշխարհի այդ հատվածում, մենք փորձում էինք ռազմավարական հարաբերություններ կառուցել Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների հետ, բայց հետագա տարիներին հայկական կողմն ավելի շատ թեքվեց դեպի Ռուսաստան, և դրա վկայություններից մեկը Հայաստանի անդամակցումն էր Մաքսային միությանը, որը հետո վերանվանվեց Եվրասիական տնտեսական միություն»,- նշեց Ջոն Հերբսթը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում