Thursday, 28 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

Իր հետ «ձիթենու ճյուղ չի բերել», բայց ակնկալիքներ ունի Փաշինյանից Ղարաբաղի հարցում

Կրեմլում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը մեկնել է Բաքու՝ սկսելով իր տարածաշրջանային այցելությունը Հարավային Կովկաս։ Բաքվից հետո ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի հաջորդ կանգառը Երևանն է, այնուհետև՝ Թբիլիսին։ Բոլթոնը Երևան է ժամանել չորեքշաբթի երեկոյան՝ հոկտեմբերի 24-ին։ Ջոն Բոլթոնի գլխավորած պատվիրակության այցելությունը ամերիկյան ամենաբարձր մակարդակի այցն է Հայաստան վերջին տասնամյակներում։ Երևանի ամերիկյան դեսպանատանը տեղի ունեցած ասուլիսին Բոլթոնը փաստել է, որ ինքը 1997 թ․ ի վեր Միացյալ Նահանգների նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով առաջին խորհրդականն է, որն այցելում է Հայաստան։

«Ձիթենու ճյուղ չեմ բերել»

Պուտին-Բոլթոն հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ դա «օգտակար, որոշ դեպքերում բավական կոշտ, սակայն կառուցողական հանդիպում էր»։ Ընդ որում, ինչպես տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները, Պուտինն ընդգծել է, որ Մոսկվան զարմացած է ԱՄՆ-ի «ոչ բարեկամական քայլերից և գործողություններից»։ Կրեմլի ղեկավարն ասել է, որ չնայած իրենք, ըստ էության, չեն պատասխանում ամերիկացիների որևէ քայլին, բայց Միացյալ Նահանգները կանգ չի առնում։ Կրեմլում զարմացած են հատկապես Թրամփի վերջին որոշումից՝ դուրս գալ 1987 թ․ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև ստորագրված՝ ատոմային զենքի վերահսկման կամ այլ կերպ ասած՝ Միջին և փոքր հեռահարության հրթիռների կրճատման մասին պայմանագրից։ Պուտինն ասել է, թե ցանկանում է խոսել Բոլթոնի հետ ոչ միայն որպես ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի, այլև որպես զինաթափման և սպառազինությունների վերահսկման ոլորտի մասնագետի։

Բոլթոնն ի պատասխան հույս է հայտնել, որ կգտնի Պուտինի հարցերի պատասխանները, և ավելացրել, թե իր հետ «ձիթենու ճյուղ չի բերել»։

«Ես այդպես էլ գիտեի»,- արձագանքել է Պուտինը՝ առաջացնելով ներկաների ծիծաղը։

Ռազմավարական հարաբերություններ Ադրբեջանի հետ

Բաքվում Թրամփի խորհրդականը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ապա՝ նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ Բոլթոնը ասել է, թե «Միացյալ Նահանգների և Ադրբեջանի հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում»։ «Ռազմավարական» բառը Բոլթոնն օգտագործել է նաև մեկ այլ կարևոր համատեքստում՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին։ Նա ասել է, թե «ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շատ կարևոր, ռազմավարական նշանակություն ունի մեզ համար»։ Արցախյան հիմնախնդրից բացի՝ Թրամփի խորհրդականը Մամեդյարովի և Ալիևի հետ խոսել է նաև «Իրանի միջուկային սպառնալիքի», ԱՄՆ-Ադրբեջան տնտեսական հեռանկարների մասին՝ ներառյալ «Հարավային գազային միջանցք» նախագծի իրագործումը, ինչպես նաև ահաբեկչության դեմ համատեղ ջանքերի և հարցերի շուրջ։

Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Բոլթոնը տեղեկացրել է, որ Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ քննարկվել է վիճակը Ադրբեջանի մարդու իրավունքների ոլորտում։

ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները՝ որպես առաջնահերթություն

«Զվարթնոց» օդանավակայանում Ջոն Բոլթոնին դիմավորել է իր հայաստանցի գործընկերը՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 25-ին, Թրամփի խորհրդականը ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակում հանդիպում է ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Այնուհետև Բոլթոնի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Օրվա երկրորդ կեսին Հայաստանի բարձրաստիճան հյուրը ԱՄՆ-ի դեսպանատանը հանդիպել է հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

Թրամփի խորհրդականը, դատելով նրա հայտարարություններից, ընդհանուր առմամբ գոհ է հայաստանյան այցից և Հայաստանի ղեկավարության հետ ունեցած հանդիպումներից։ Փաշինյանի հետ նրա հանդիպումը տևել է գրեթե մեկուկես ժամ։ Հայաստանի ղեկավարին փոխանցելով ԱՄՆ նախագահի ջերմ ողջույնները՝ Ջոն Բոլթոնն ասել է, որ «Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի նոր կառավարության ջանքերին՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի թափանցիկության աստիճանի բարձրացմանը և քաղաքացիների առաջ կառավարության հաշվետվողականության մեծացմանն այնպիսի ուղիներով, որոնք կհանգեցնեն ժողովրդավարության, իրավունքի գերակայության և տարածաշրջանային կայունության ամրապնդմանը»։ Թրամփի խորհրդականը Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները դիտում է որպես առաջնահերթություն (top priority)։ Այս տարածաշրջանը, ըստ Բոլթոնի, ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար։

Fact check կամ «Трудности перевода»

Ի դեպ, ամերիկյան դեսպանության թարգմանիչը Բոլթոնի այս խոսքերը սխալ է թարգմանել՝ նրա խոսքերը մեկնաբանելով հետևյալ կերպ․ «Ես նշեցի, որ հայ-ամերիկյան հարաբերությունները հանդիսանում են Միացյալ Նահանգների համար առաջնահերթ կարևորության խնդիր։ Դրանք մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն»։ Մինչդեռ անգլերեն օրիգինալ ձայնագրությունը ուսումնասիրելու դեպքում պարզ կդառնա, որ Բոլթոնը ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների նշանակության մասին խոսելուց հետո՝ հաջորդ նախադասության մեջ օգտագործում է «այս տարածաշրջանը» (“this region”), ոչ թե ասենք՝ «այս երկիրը» (“this country”) բառակապակցությունը։ «Այս տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի Միացյալ Նահանգների համար»,- իրականում ասել է Բոլթոնը։ Սրանից պետք է եզրակացնել, որ թարգմանիչը խեղաթյուրել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը, և չնայած այն հանգամանքին, որ խոսքը չափազանց կարևոր հարցի՝ աշխարհի հզորագույն տերություններից մեկի հետ Հայաստանի հարաբերությունների մակարդակի մասին էր, մի շարք լրատվական կայքեր անփութորեն, առանց փաստերը ստուգելու արտատպել են այս սխալ թարգմանությունը։

ԼՂ հարցի լուծումից կշահեն բոլորը

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ Ջոն Բոլթոնն այս համատեքստում, բնականաբար, խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի մասին՝ ասելով, թե իր երկիրը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, պատրաստակամ է աջակցելու ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանը։

«Կարծում եմ՝ ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը կշահեն այս հակամարտության կարգավորումից, այլև մեր կարծիքով՝ դա բխում է նաև Միացյալ Նահանգների շահերից»,- հայտարարել է Բոլթոնը։

Ինչպե՞ս զարգացնել հայ-ամերիկյան հարաբերությունները

Ամերիկյան պատվիրակությունը Հայաստանի ղեկավարության հետ խոսել է նաև հայ-ամերիկյան հարաբերությունների մասին, թե ինչպես կարելի է ակտիվացնել ԱՄՆ-Հայաստան առևտրատնտեսական շփումները, ուղիներ գտնել Հայաստանում ավելի մեծ և ուղիղ ամերիկյան ներդրումներ խրախուսելու և ընդհանրապես ամրապնդելու և խորացնելու Միացյալ Նահանգներ-Հայաստան հարաբերությունները։

Ռուսաստանի և Իրանի հարցերը

Կողմերը, բնականաբար, անդրադարձել են նաև տարածաշրջանային և գլոբալ մի շարք խնդիրների, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող են ազդել Հայաստանի անվտանգության վրա կամ առնչվում են Հայաստանին։ Հաշվի առնելով Հայաստանի երկու առանցքային գործընկերների՝ Ռուսաստանի և Իրանի հետ Միացյալ Նահանգների լարված հարաբերությունները՝ խոսքն առաջին հերթին վերաբերում է հենց այս երկրներին։ Բոլթոնը պատմել է Հայաստանի ղեկավարությանը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշևի, արտգործնախարար Լավրովի և նախագահ Պուտինի հետ ունեցած իր հանդիպումների մասին։ Մասնավորապես, կողմերը քննարկել են այս օրերին շատ արդիական դարձած՝ սպառազինության վերահսկման խնդիրը, Թրամփի՝ փոքր և միջին հեռահարության հրթիռների կրճատման պայմանագրից դուրս գալու որոշումը և մի շարք այլ հարցեր։

Բոլթոնի այցի նախօրեին որոշ փորձագետներ գրում էին, թե Թրամփի խորհրդականի՝ Հարավային Կովկաս այցելելու հիմնական նպատակն է ստանալ այս ռեգիոնի երեք երկրների աջակցությունը Իրանի մեկուսացման և Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու ամերիկյան քաղաքականությանը։ Մինչև Երևան գալը Բոլթոնն արդեն հասցրել էր Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկել «Իրանի զսպման» հետ կապված հարցեր։ Իսկ երևանյան ասուլիսին նա նշեց, որ հայկական կողմի հետ բանակցությունների ժամանակ անդրադարձ է կատարվել Իրանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցների վերջնական փաթեթին, որը հրապարակվելու է հաջորդ ամսվա սկզբին։ Կողմերը, մասնավորապես, քննարկել են այն հարցը, թե ամերիկյան պատժամիջոցները ինչպե՞ս կարող են ազդել Հայաստանի վրա։

Սիրիայի հիմնախնդրի մասին

ԱՄՆ նախագահի խորհրդականը Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի և վերջինիս խորհրդականների հետ քննարկել է նաև Սիրիայի հակամարտությանը վերաբերող որոշ հարցեր։ Ըստ երևույթին, Բոլթոնը փորձել է պարզել, թե ի՞նչ ձևաչափով է Հայաստանը Ռուսաստանի հետ միասին մարդասիրական առաքելություն իրականացնում Սիրիայում, և նրան վստահեցրել են, որ Հայաստանը Սիրիայում միայն մարդասիրական աջակցություն է ցուցաբերելու, և առաքելությունը ռազմական ուղղվածություն չի ունենալու։ Այս հարցի առնչությամբ Բոլթոնն ասել է․ «ԱՄՆ-ը ևս մարդասիրական աջակցություն է ցուցաբերում և այն պետք է քաղաքական հարաբերությունների վրա իր ազդեցությունը չունենա՝ մի կողմից ռեժիմի, մյուս կողմից ահաբեկիչների մասով։ Եվ  լայնածավալ մարդասիրական աջակցությունը այստեղ  իրականացվում է»։

Բոլթոնի ակնկալիքները Հայաստանի Ղարաբաղի հարցում

Ջոն Բոլթոնն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպման ընթացքում խոսել են նաև Հայաստանի ներքաղաքական իրադրության մասին։ Թրամփի խորհրդականն ու Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը, մասնավորապես, քննարկել են Հայաստանում դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցեր։ Բայց ամենաուշագրավն այն է, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան Հայաստանի ներքաղաքական զարգացումները և երկրում տեղի ունեցած և շարունակվող փոփոխությունների գործընթացը կապել է Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության կարևորագույն խնդիրներից մեկի՝ ղարաբաղյան հիմնահարցի և այս հակամարտության կարգավորման խնդրի հետ։ Բոլթոնն ակնարկել է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի հեղափոխական թիմն ամենայն հավանականությամբ մեծամասնություն կդառնա խորհրդարանում, և ունենալով այդպիսի լեգիտիմություն՝ Փաշինյանը կարող է համարձակ քայլերի գնալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում։

«Եթե վարչապետն այս ընտրություններով անցնում է, և նրա կուսակցությունը ստանում է այդ մանդատը, դա լավ հնարավորություն է, որ որոշիչ քայլերի ձեռնամուխ լինեն նաև Ղարաբաղի կարգավորման շուրջ։ Եթե այդ պատրաստակամությունը լինի՝ մենք պետք է աշխատենք այն հարցի շուրջ, որ Ադրբեջանը նույն կերպ արձագանքի», – հայտարարել է Բոլթոնը։

Ո՞րն է Փաշինյանի հաջողության գաղտնիքը

Փաշինյան-Բոլթոն հանդիպման հետ կապված կա մեկ այլ հետաքրքիր դրվագ։ Ընտրությունների մասին խոսելիս՝ Փաշինյանն ու Բոլթոնը նկատել են, որ ըստ հանրային կարծիքի ուսումնասիրությունների՝ Նիկոլ Փաշինյանը ընտրությունների արդյունքում «ուժեղ մանդատ» կստանա։ Այդ ժամանակ Ջոն Բոլթոնը հետաքրքրվել է Փաշինյանից, թե որն է նրա հաջողության գաղտնիքը, բայց Փաշինյանը չի բացահայտել իր հաջողության գաղտնիքը։

«Գուցե ընտրություններից հետո ասի: Բայց փաստ է, որ եթե նշյալ կանխատեսումներն իրականանան, ընտրություններից հետո վարչապետը կունենա ուժեղ մանդատ՝ մի շարք վճռական քայլեր իրականացնելու համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում