Երբ բաժանվում են այնպիսի զույգեր, ինչպիսիք են Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին կամ Մոնիկա Բելուչին ու Վինսենթ Կասելը, թվում է, որ աշխարհում սեր գոյություն չունի: Եթե նույնիսկ այնպիսի զույգերը, որոնք, կարծես ստեղծվեծ լինեն միմյանց համար, բաժանվում են, ապա սովորական մարդը իր սերը գտնելու ի՞նչ շանս ունի:
Այնուամենայնիվ, այս ամուսինները վերադարձրել են հավատը իսկական զգացմունքների հանդեպ, տասնամյակներ հետո «վերակենդանացրելով» իրենց ընտանեկան հին լուսանկարները:
Դժվար է ասել, թե ինչն է ավելի տպավորիչ՝ այն փաստը, որ ամուսինները կրկնել են իրենց հին նկարը, թե՞ Chevrolet-ի կատարյալ վիճակը:

Այս ավանդույթը այնքան հին է, որքան աշխարհը, հարսը կերակրում է փեսային՝ ի նշան հարգանքի:

Քսան տարի անց զույգը կրկնել է իրենց առաջին ժամադրության նկարը՝ երկու լրացումով:

Ահա թե ինչ է նշանակում հոգով չծերանալ՝ 40 տարվա տարբերություն:

Ամուսնության 70-րդ տարեդարձին նրանք Չինաստանից վերադարձան այն այգին, որտեղ տեղի էր ունեցել իրենց հարսանիքը:

Նույն բակը, նույն ծառը և նույն երջանիկները, միայն 30 տարի անց:

Ամուսինը լուսանկարը մակագրել է «Իմ կինը վամպիր է» և դա կարծես ճիշտ է: 20 տարվա ընթացքում կինը մի փոքր նույնիսկ չի փոխվել:

Այս զույգի որդին նրանց համոզել է 45 տարի անց կրկնել հարսանեկան լուսանկարը և ուշադրություն է դարձնել բոլոր մանրամասներին:

Երկու ամուսիններն էլ 80 տարեկան են, որոնցից 60-ը՝ իրարից անբաժան:

Սա անհավատալի հաջողություն է, գտնել այսպիսի սեր, ինչպես նրանցն է:










































