Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել Ուկրաինայում դադարեցնել բռնությունը և կառուցողական բնույթի երկխոսություն սկսել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Ես Ուկրաինայի կողքին եմ, երբ աղոթում են նրա և նրանց համար, ովքեր զոհվել են վերջին օրերի ընթացքում, ինչպես նաև զոհվածների ընտանիքների համար: Ես հույս ունեմ, որ իշխանությունը և քաղաքացիական հասարակությունը կկարողանան կառուցողական երկխոսության անցնել, որ վերջ կտրվի բռնությանը, խաղաղությունն ու լավագույնին ձգտումը կլցնի սրտերը»,- ասել է Հռոմի պապը:











































