Monday, 15 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Չի բացառվում, որ ՀՀԿ-ն ծրագրված գնում է ինքնաքանդման

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն է։

Պարոն Հայրապետյան, ողջ թափով ընթանում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Ինչպե՞ս եք գնահատում առաջին շաբաթվա զարգացումները։

Իհարկե, կարելի էր ցանկանալ քաղաքական և քաղաքացիական առավել բարձր գիտակցություն և մշակույթ, սակայն եղածն էլ առաջընթաց է: Միակ ապշեցուցիչ հիմարությունը երկար ժամանակ Հայաստանի քաղաքական դաշտը զավթած ապաքաղաքական խմբերից մեկի առաջնորդի կողմից ռուսական դպրոց սարքելու մասին բարբաջանքն է: Նորմալացած երկիր լինելու պարագայում այդ ոմնին համապատասխան ստուգման ենթարկած կլինեին:

Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, որ քարոզարշավին չափազանց քիչ են անդրադառնում ծրագրերին, անելիքներին, փոխարենը ավելի շատ է աղմուկը։

Իրական ծրագրեր լինել չեն կարող, քանի որ գաղափարների պայքար չկա: Իսկ երբ գաղափարական վակուում է, աղմուկն է դառնում իշխող:

ՀՀԿն իրեն դիրքավորել է որպես սեւ ուժ, փորձում է թրոլինգի ենթարկել վարչապետի պաշտոնակատար Փաշինյանին։ Կհաջողվի՞ արդյոք հակահեղափոխական այդ ուժին իրականացնել իր մտադրածը։

Հիմնականում ճիշտ եք, ՀՀԿ-ն փորձում է սադրելու, խառնակելու քարոզարշավ իրականացնել: Չեմ կարծում, թե Վարչապետն անձամբ ընդունի և լրջի առնի այդ արհեստական մարտահրավերը, սակայն դա միայն Վարչապետին չէ, որ ուղղված է: Այն առաջին հերթին ուղղված է հանրային գիտակցությանը՝ առաջիկայում սպասվող իրադարձություններում հնարավորինս շահեկանորեն դիրքավորվելու հնարավորություն ստեղծելու համար: Չի բացառվում նաև մի երկրորդ պատճառ, որ ՀՀԿ-ն ծրագրված գնում է ինքնաքանդման՝ ասպարեզ բացելու դեռևս լավ չերևակվող նոր կազմավորվելիք ուժի համար:

Ծանո՞թ եք արդյոք մասնակից ուժերի արտաքին քաղաքական ծրագրերին, ինչ նոր բան են առաջարկում այդ ուժերը։

Ինձ թույլ չեմ տա ժամանակ կորցնել այդ ծրագրերին ծանոթանալու վրա, քանի որ անձամբ ծանոթ եմ այդ «ծրագրերը» երկնած անհատների մտավոր կարողություններին: Միակ հիմնարար, արժեքային կարևոր բաղադրիչ ունեցող արտահայտությունը, որ լսել եմ, դա Սասուն Միքայելյանի ասածն էր. իրոք, գրավելն ավելի հեշտ է, քան պահելը: Իսկ գրավածը պահել կարող է միայն ազատ, ամուր, ժողովրդավար հասարակություն ունեցող երկիրը: Սա լրջագույն արձանագրում էր. և փառք Աստծո, որ եղավ հիմա, և ոչ թե մեր պատմության օրինակով՝ աղետից հետո: Այսինքն՝ հույս կա, որ աղետը կանխել հնարավոր է:

Ի՞նչ պատկեր կունենանք նոր Ազգային ժողովում:

Քանի որ գաղափարական և գաղափարախոսական տարբերություններ չկան, ուստի ամենևին էական չէ, թե տոկոսային ինչ բաժանումներ կլինեն: Հույս են ներշնչում Վարչապետի ցուցակի երիտասարդական հատվածը, Պետրոս Մակեյանի պես ազնվագույն («Սասնա ծռեր»), Արտակ Զեյնալյանի պես պարկեշտ («Մենք» դաշինք), Արման Բաբաջանյանի պես խելացի («Լուսավոր Հայաստան»), Արմեն Ռուստամյանի պես նվիրյալ  («ՀՅԴ»), Գագիկ Մինասյանի պես բարեկիրթ («ՀՀԿ») հատուկենտ անհատները, բայց դե դա դեռ քաղաքականություն չէ: Մենք երազում ենք, որ Հայաստանի Խորհրդարանը երբևէ լինի քաղաքական, ինչպիսին պարտավոր էր լինել:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում