Factumira.com-ը հետաքրքիր փաստեր է բերում մոլորակի ամենահետաքրքիր և զարմանալի ծառերի մասին.
Բաոբաբը տարիքը որոշելու համար օղակներ չունի, գիտնականներն այն պարզելու համար բավարարվում են ռադիոածխածնային քննությամբ:

Մադագասկարում աճող բաոբաբի 6 տեսակներից յուրաքանչյուրը կարող է թեյնիկի կամ շշի տեսք ստանալ: Թե ինչու՝ անհայտ է, հավանաբար, բույսերն այս կերպ հոգում են խոնավության մասին:

Ծիածանային էվկալիպտները զարմանալի գեղեցիկ են: Աշխարհի ամենաբարձր ծառերն են:


Տարեկան օղակներ չունեցողներից մեկն էլ վիշապի ծառն է: Այս ծառի կտրված մասից եկող կարմիր հյութի պատճառով այն երբեմն անվանում են վիշապի արյան ծառ:

Սեյբաներն աճում են Կամբոջայի հնագույն եկեղեցական համալիրի՝ Անգկոր-Վատի ավերակների վրա: Դրանց արմատներն արդեն վաղուց մեկ ամբողջություն են դարձել եկեղեցու հին քարերի հետ: Այս ծառերն արմավենու ընտանիքից են, բայց աճում են մոլորակի չորային մասերում, սաղարթն ու տերևները ծածկված են խիտ փշերով՝ պահելով խոնավությունը:


Որոշ ծառեր ունեն անհատական անուններ: 1953-ին Կալիֆոռնիա նահանգի արևելքում հայտնաբերվել է Մաֆուսաիլ սոճին՝ աշխարհի հնագույն և մինչև հիմա գոյություն ունեցող ծառերից մեկը: Ըստ փորձագետների՝ այս տարի լրացել է ծառի 4844-ամյակը:

Հարավային Կառոլինայում է գտնվում 1500-ամյա Անգելինա կաղնին, որի բարձրությունը 20 մ է, տրամագիծը՝ 2,7 մ, ամենատարածված տերևն ունի 27 մ երկարություն:

Աշխարհի ամենահաստ ծառը Տուլեն է, այն աճում է Մեքսիկայի Սանտա-Մարիա-դել-Տուլե քաղաքի եկեղեցիներից մեկի մոտ: Բունը 11,62 մ է, բարձրությունը՝ 35,4 մ: Տարբեր կարծիքներով՝ այն 1500-6 000 տարեկան է:




Ձիթապտղի ամենահին ծառը՝ Էլայա Բույբոնը, աճում է Կրետե կղզում: Այն մոտ 4 000 տարեկան է, բայց դեռ բերք է տալիս:


Կյանքի ծառը 400 տարեկան է, աճում է Բահրեյնի անապատում: Այն հրաշքով ողջ է այդքան չոր վայրում:










































