Աշխարհի 8-րդ ռակետ Ստանիսլաս Վավրինկան կարիերայում առաջին անգամ հաղթեց «Մեծ սաղավարտի» մրցաշարում՝ նվաճելով թենիսի Ավստրալիայի Բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը:
Australian Open-ի եզրափակիչում 28-ամյա շվեյցարացին 4 սեթում 6:3, 6:2, 3:6, 6:3 հաշվով առավելության հասավ աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալի նկատմամբ: Մրցակցությունը տևեց 2 ժամ 18 րոպե:
Հիշեցնենք` իսպանացի թենիսիստը խաղում էր մեջքի վնասվածքով և հանդիպման ընթացքում մի քանի անգամ դիմեց բժիշկների օգնությանը:








































