Ավելի քան 150 հազար մարդ էր եկել Մեքսիկայի կենտրոնական հրապարակ՝ Մեքսիկայի նոր նախագահ Լոպես Օբրադորին դիմավորելու, հաղորդում է «ՄԻՐ 24»-ը: Օբրադորը երդմնակալությունից հետո դուրս եկավ Ազգային պալատից:
Նա սկսեց հանդիպումը նրանից, ինչ չէր արել Մեքսիկայի նախկին ղեկավարներից որևէ մեկը: Օբրադորը ողջունեց բազմությանը և համբուրեց կանանց ձեռքերը: Հետո նա բեմ դուրս եկավ երկրի ղեկը ստանձնելուց առաջ ընկղմվեց բուժիչ բույսերի ծխի մեջ: Երկրի բնիկ ժողովրդի կարծիքով՝ սրբազան ծուխը հեռացնում է չար ոգիներին և պաշտպանում նրանց չար մտադրություններից:
Այնուհետև պետության նոր ղեկավարը բոլորին հրավիրեց Մեքսիկայի նախագահի պաշտոնական նստավայր `Լոս Պինոս:







































