«Եթե մենք խորապես մտածենք այս թեմայի շուրջ՝ առանց քարոզչության և քաղաքականության, առանց ինտրիգների, թե իբր Լուկաշենկոն շրջվեց դեպի Արևմուտք … Ես հասկանում եմ, որ Լուկաշենկոյի գլխավորությամբ Բելառուսը Արևմուտքին բացարձակապես պետք չէ», – մասնավորապես ասաց նա “России 24”-ի հետ հարցազրույցում։
Նա հստակեցրեց, որ Բելառուսում պետք է լինի այլ կառավարություն, որպեսզի արևմտյան երկրները նրան գրկաբաց ընդունեն:
Լուկաշենկան նաև նշեց՝ այն փաստը, թե Բելառուսը ցանկանում է համագործակցել Արևմուտքի երկրների հետ, չի նշանակում, որ «մենք որևէ կողմից հրաժարվում ենք»:
Բացի այդ, նա հստակեցրեց, որ «հավանաբար անցել է այն ժամանակը», երբ նա կարող էր ինչ-որ կողմ շրջվել:










































