Գիտնականները ճշգրտության և կայունության նոր ռեկորդ սահմանող փորձարարական ժամացույց են ստեղծել: Այն 5 մլրդ տարում ոչ մի վայրկյան հետ չի ընկնի:
Ժամացույցը, որն օգտագործում է օպտիկական կաղապարում ստրոնցիումի ատոմների տատանումները, 50 %-ով ավելի ճշգրիտ է, քան Ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի (NIST) ճանաչած ռեկորդակիրը:
Ժամացույցը ստեղծվել է ԱՄՆ-ում՝ Լաբորատոր աստղաֆիզիկայի միավորված ինստիտուտում՝ (NIST)-ի և Կոլորադոյի համալսարանի հետ համագործակցությամբ:
Կայունության տեսանկյունից ժամացույցը հավասար է ատոմային առաջատար ժամացույցներին: Դրա մեխանիզմը կազմված է ստրոնցիումի մի քանի հազար չեզոք ատոմներից, որոնք ճառագայթվում են հատուկ լազերով, որը, ազդելով դրանց վրա վայրկյանում 430 տրլն անգամ՝ դրանք մեկ էներգետիկ մակարդակից տանում է այլ մակարդակ, գրում է Mail Online-ը:









































