Թայլանդի ընդդիմադիր ղեկավարներից Սթուհին Թհարաթհինը սպանվել է Բանգկոկում, հաղորդում է Reuters-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Բանգկոկի Բանգնա շրջանում, կիրակի օրը: Անկարգությունների ժամանակ հրազենից վիրավորվել է 5 մարդ:
Ընդդիմադիր ցուցարարները կիրակի օրն ընդհատել են խորհրդարանական ընտրություններում նախնական քվեարկությունը Թայլանդի 5 գավառներում, ինչպես նաև Բանգկոկի 50 ընտրատեղամասերից 39-ում:
Ցուցարարները ցանկանում են հասնել երկրի ժամանակավոր կառավարության հրաժարականին և փետրվարի 2-ին նախատեսված արտահերթ ընտրությունները չեղյալ հայտարարելուն:







































