Մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Քուարոնն արժանացել է Ամերիկայի ռեժիսորների Գիլդիայի մրցանակին` «Ձգողականություն» ֆիլմի համար: Հաղթողի մրցակիցներն են եղել նաև «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում «Օսկար»-ի առաջադրված Սթիվ Մաքքուինը («Ստրկության 12 տարիներ»), Դևիդ Օ. Ռասսելը («Խարդախություն ամերիկյան ձևով»), Մարտին Սքորսեզեն («Գայլը` Ուոլ Սթրիթից»), ինչպես նաև «Նավապետ Ֆիլիփս» ֆիլմի ստեղծող Փոլ Գրինգրասը:
«Դա, իսկապես, մեծ պատիվ է ինձ համար»,- ընդունելով մրցանակը` հայտարարել է Քուարոնը:
Նախորդ շաբաթ Քուարոնը համանուն անվանակարգում արժանացել է նաև «Ոսկե գլոբուս» մրցանակի և Կինոքննադատների ասոցիացիայի մրցանակին:









































