Ամենաերիտասարդ միլիարդատիրուհու թեկնածու, գործարար և մոդել Քայի Ջեներին «բռնացրել են» չափից դուրս ֆոտոշոփ օգտագործելու մեջ։
@fakegirlsfvckya Instagram-account-ում հրապարակվել է մի տեսահոլովակ, որը ցույց է տալիս Ջենների դեմքը ռետուշից առաջ և հետո:
Հոլովակում երևում է, որ աղջկա դեմքը սկզբնական լուսանկարում ավելի կլոր է, աչքերը փոքր են, իսկ քիթը ավելի մեծ է, քան վերջնական տարբերակում։










































