ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կերչի նեղուցի միջադեպից հետո որոշել է հրաժարվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ G20-ի գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք հանդիպումից։ Այս մասին Թրամփը հաղորդել է Twitter-ի իր էջում:
«Քանի դեռ Ռուսաստանի կողմից կալանավորված նավերն ու նավաստիները Ուկրաինային չեն վերադարձվել, ես որոշեցի, որ բոլոր շահագրգիռ կողմերի համար լավ կլինի, որ Վլադիմիր Պուտինի հետ նախապես ծրագրված իմ հանդիպումը հետաձգվի»,- նշել է Թրամփը։
«Ես անհամբեր սպասում եմ նշանակալի գագաթնաժողովին՝ հենց այժմյան իրավիճակը կարգավորվի»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը։











































