«Մենք» կուսակցությունների դաշինքը նախընտրական քարոզարշավը նոյեմբերի 29-ին անցկացրեց Երևանի Աջափնյակ վարչական շրջանում:
Դաշինքի անդամները, անցնելով շենքերի բակերով և փողոցներով, թռուցիկներ էին բաժանում անցորդներին և տվյալ վարչական շրջանի բնակիչներին, ինչպես նաև պաստառներ կպցում հատուկ նախատեսված վայրերում:
«Մենք» դաշինքի անդամները հորդորում էին մարդկանց դեկտեմբերի 9-ին քվեարկվել իրենց օգտին, որպեսզի ապագայում ունենան բարեկեցիկ, արդար և անվտանգ Հայաստան:









































